Իրանը մտադիր է հատուկ ռեժիմ մշակել Հորմուզի նեղուցի համար

1 րոպեի ընթերցում

Իրանի իշխանությունները պլանավորում են հատուկ ռեժիմ մշակել Հորմուզի նեղուցի համար, որն ունի աշխարհաքաղաքական նշանակություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` «ՌԻԱ Նովոստի» գործակալության հետ հարցազրույցում հայտարարել է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆաթեմե Մոհաջերանին։

«Հորմուզի նեղուցը մեր երկրի հատուկ սեփականությունն է։ Ինչպես ցանկացած սեփականության համար, որը որպես լծակ է օգտագործվում տարբեր երկրների հետ փոխգործակցության համար, նրա համար նույնպես անհրաժեշտ է մշակել հատուկ ռեժիմ», - ասել է Մոհաջերանին։

Նրա խոսքով՝ Իրանը կօգտագործի բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի նրա ազգային շահերը Հորմուզի նեղուցի նկատմամբ սուվերենության հարցում պահպանվեն։

Հորմուզի նեղուցին բաժին է ընկնում աշխարհի նավթի, նավթամթերքի և հեղուկացված բնական գազի մատակարարումների շուրջ 20%-ը։

Ապրիլի 13-ին ԱՄՆ ռազմածովային ուժերը սկսել են Հորմուզի նեղուցի երկու կողմում գտնվող իրանական նավահանգիստներ մտնող և այնտեղից դուրս եկող ողջ ծովային երթևեկության շրջափակումը։ Վաշինգտոնը վստահեցնում է, որ Իրանի հետ կապ չունեցող նավերը կարող են ազատ ընթանալ Հորմուզի նեղուցով, եթե նրանք Թեհրանին չեն վճարել անցնելու համար։

Հայերեն Русский

ՀԱՄԱՍ-ը բոլոր պաղեստինյան խմբավորումներին միավորվելու կոչ է արել

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքները

Քննարկվել են Հայաստանի և Իտալիայի միջև ագրոպարենային ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները

ԿԸՀ նախագահը պարզաբանել է Նարեկ Կարապետյանի վերաբերյալ գլխավոր դատախազության միջնորդության մասին որոշումը

Հայաստանն ու Կանադան քննարկել են առաջնահերթ ուղղություններով երկկողմ օրակարգի հարստացման հեռանկարները

Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին

ԱՀԿ-ն հայտնել է, որ էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1000-ը

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին

Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին