Շիրակի մարզի մշակույթի և առողջապահության ոլորտների աշխատակիցների աշխատավարձերը վերանայվում են

2 րոպեի ընթերցում

Շիրակի մարզում մեկնարկել է աշխատավարձերի վերանայման գործընթաց, որը հիմնականում ուղղված է մշակույթի և առողջապահության ոլորտների աշխատակիցների սոցիալական պայմանների բարելավմանը։ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի նախաձեռնությամբ իրականացվող փոփոխությունները նպատակ ունեն ապահովել արդարացի վարձատրություն, հատկապես այն մասնագետների համար, որոնց եկամուտները տարիներ շարունակ չեն փոփոխվել։

Գործընթացի հիմքում դրված է բյուջետային միջոցների արդյունավետ վերաբաշխումը՝ ի նպաստ ցածր վարձատրվող աշխատակիցների։

«Առողջապահության համակարգում զգալի աճ է արձանագրվել Առողջության առաջնային պահպանման օղակի բուժաշխատողների համար, որոնց համար սահմանվել է 12 տոկոս հավելավճար։ Ընտանեկան բժիշկների, թերապևտների և մանկաբույժների աշխատավարձերը միջինում աճել են 20-30 տոկոսով, իսկ նեղ մասնագետների դեպքում՝ 50 տոկոսով և ավելի»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում տեղեկացրեց մարզպետը։

Զուգահեռաբար վերանայվել են նաև մշակութային հաստատությունների աշխատակիցների աշխատավարձերը, մասնավորապես՝ Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանի անձնակազմինը։ Բացի այդ, 10-20 տոկոս հավելում են ստացել մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող տնտեսական և սպասարկող անձնակազմի ներկայացուցիչները։

«Մենք վերանայել ենք բյուջեն՝ հասկանալով, որ հնարավոր է բարձրացնել այն մարդկանց վարձատրությունը, ովքեր ստանում էին ընդամենը 80-90 հազար դրամ։ Բարձրացումն ընդգրկել է այն անձանց, որոնց եկամուտը չի գերազանցում 200 հազար դրամը։ Սա բացառապես սոցիալական իրավիճակի բարելավմանն ուղղված քայլ է, քանի որ մեր նպատակն է աջակցել մարդկանց և ապահովել արժանապատիվ աշխատանքային պայմաններ»,-նշել է Դավիթ Առուշանյանը։

Հայերեն

Նեպալում ջրհեղեղի հետևանքով ավելի քան 100 օտարերկրացի զբոսաշրջիկ արգելափակված է մնացել լեռնային շրջաններում

Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից

ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկը

ԱԱԾ-ն կանխել է Հայաստան առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների տեղափոխման դեպք․ կան կալանավորվածներ

Երևանում Կենտրոն վարչական շրջանում ջրամատակարարումը կդադարեցվի

10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան ներկայացրել է ԱԱ-ին մասնակցող ծանրորդների անունները

Լիբանանում հայտարարել են էսկալացիայի մեկնակից ի վեր Իսրայելի հարվածների հետևանքով 4387 զոհի մասին

ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում ականից լցանավի պայթելու մասին

Գավառի Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցում տեղադրվել է պատմական իրադարձություններն ազդարարող հուշաքար