Քաղաքականություն

Հայաստանի, Ֆրանսիայի և Լիտվայի պաշտոնյաները քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցությունն ու տարածաշրջանային զարգացումները

2 րոպեի ընթերցում

Հայաստանի, Ֆրանսիայի և Լիտվայի պաշտոնյաները քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցությունն ու տարածաշրջանային զարգացումները

ՀՀ արտաքին գործերի նախարարությունում ապրիլի 14-ին կայացել է եռակողմ հանդիպում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի, Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության եվրոպական հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադի և Լիտվայի արտաքին գործերի նախարարի տեղակալ  Օդրա Պլեպիտեի մասնակցությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱԳ նախարարությունը։

Անդրադարձ է կատարվել Հայաստան-Ֆրանսիա, Հայաստան-Լիտվա երկկողմ  օրակարգի առանձին հարցերի, ապատեղեկատվության դեմ պայքարին, ինչպես նաև Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի շրջանակներում համագործակցությանը: Ֆրանսիայի և Լիտվայի ներկայացուցիչները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանի եվրոպական ձգտումներին:

Զրուցակիցները նաև քննարկել են առաջիկայում Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին վերաբերող մի շարք հարցեր: Ֆրանսիացի և լիտվացի զրուցակիցներն իրենց պատրաստակամությունն են վերահաստատել՝ աջակցելու Հայաստանին՝ գագաթնաժողովը լավագույնս անցկացնելու հարցում:     

Տարածաշրջանային զարգացումների համատեքստում՝ նախարարի տեղակալ Կոստանյանը զրուցակիցներին է ներկայացրել վաշինգտոնյան համաձայնությունների արդյունքում Հարավային Կովկասում տեղի ունեցող դրական զարգացումները` անդրադառնալով Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացներին:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում