Մերձավոր Արևելք

ԱՄՆ ռազմածովային ուժերն ականորս նավերի խումբ են ուղարկում Հորմուզի նեղուց

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ ռազմածովային ուժերն ականորս նավերի խումբ են ուղարկում Հորմուզի նեղուց

Ամերիկյան ռազմածովային ուժերն ականորս նավերի խումբ են ուղարկում Հորմուզի նեղուցի շրջան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The War Zone հրատարակությունը։

Ճապոնիայի Սասեբո քաղաքի ռազմակայանին պատկանող ԱՄՆ ռազմածովային ուժերի Chief և Pioneer ականորս նավերն արդեն մտել են Հնդկական օվկիանոս՝ ուղևորվելով Մերձավոր Արևելքում ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) պատասխանատվության գոտի։ Եվս մեկ ականորս նավ՝ Tulsa-ն, Սինգապուրից անցել է Մալակկայի նեղուցը։

Բացի այդ, վերջերս Արաբական ծով է ժամանել առափնյա գոտու ​Canberra մարտանավը, որը կարող է ծովային շրջանների ականազերծման գործողություններ իրականացնել։

Ավելի վաղ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հաղորդել էր, որ առաջիկա օրերին Հորմուզի նեղուցում ականազերծմանը կմիանան ԱՄՆ լրացուցիչ ռազմածովային ուժեր, այդ թվում՝ ստորջրյա անօդաչուներ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում