Իրան

ԱՄՆ-ն Հորմուզի նեղուցից դեպի արևելք՝ Արաբական ծովում, 14 ռազմանավ է կենտրոնացրել

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն Հորմուզի նեղուցից դեպի արևելք՝ Արաբական ծովում, 14 ռազմանավ է կենտրոնացրել

Ամերիկյան ռազմածովային ուժերն Արաբական ծովում ունեն խմբավորում՝ բաղկացած 14 ռազմանավից, որոնք կարող են օգտագործվել Հորմուզի նեղուցի շրջափակման համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ ռազմածովային ինստիտուտի տվյալները։

Տարածաշրջանում տեղակայված է ինը հրթիռային էսկադրային ականակիր, ափամերձ գոտու մեկ մարտական ​​նավ, երեք մեծ դեսանտային նավ և «Աբրահամ Լինքոլն» ավիակիրը։

Ինչպես հաղորդել է BBC-ն, վկայակոչելով եվրոպական արբանյակային լուսանկարները, ԱՄՆ ռազմածովային ուժերի «Աբրահամ Լինքոլն» ավիակիրը և երկու հրթիռային էսկադրային ականակիր մտել են Օմանի ծոց և տեղակայվել Հորմուզի նեղուցից դեպի արևելք։ Սա ամենամոտն է Պարսից ծոցի այն շրջանին, որտեղ Իրանի դեմ ռազմական գործողության սկսվելուց ի վեր առաջին անգամ մտել է ամերիկյան ավիակիրը, նշում է BBC-ն։

ԱՄՆ զինված ուժերը հայտարարել էր, որ ապրիլի 13-ին սկսում է Հորմուզի նեղուցի շրջափակումը: Ամերիկյան ուժերը չեն խոչընդոտի ազատ նավագնացությունն այն լցանավերի համար, որոնք նեղուցով ընթանում են ոչ իրանական նավահանգիստներ, սակայն թույլ չեն տա իրանական նավահանգիստներից դուրս եկած կամ այնտեղ ուղևորվող նավերի անցումը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում