Լուրջ ենք մոտենում աշխարհի գավաթին. բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյան

1 րոպեի ընթերցում

Հայաստանի բռնցքամարտի կանանց թիմի անդամ, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Անուշ Գրիգորյանն առանձնակի կարևորում է աշխարհի գավաթի խաղարկությունում դրական արդյունքի հասնելը:

«Առավել լուրջ ենք մոտենում բռնցքամարտի աշխարհի գավաթի խաղարկությանը, քանի որ այն իսկապես կարևոր մրցաշար է մեզ համար: Եթե աշխարհի գավաթի խաղարկության ժամանակ հաջողենք, դա կենթադրի, որ մյուս կարևոր մրցաշարերում ևս զգալի արդյունքի կհասնենք»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Գրիգորյանը:

Աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլը կկայանա Բրազիլիայում ապրիլի 20-26-ը:

Հայերեն