Ֆրանսիան դեմ է Հորմուզի նեղուցի ցանկացած շրջափակման

3 րոպեի ընթերցում

Ֆրանսիան չի աջակցում ԱՄՆ նախաձեռնությանը՝ շրջափակելու Հորմուզի նեղուցում իրանական նավահանգիստներից դուրս եկող նավերը, և միջազգային ջրերում նման գործողությունները համարում է անօրինական։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին RFI ռադիոկայանի եթերում հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն։

«Միջազգային ջրերում նավագնացությունը մարդկության ընդհանուր ժառանգություն է, որը պետք է հարգվի ամենուր և բոլոր հանգամանքներում: Հետևաբար, կարևոր է հնարավորինս շուտ վերացնել այս շրջափակումը», - նշել է նախարարը։

Նա հավելել է, որ իրավիճակը մի քանի օր առաջ հակառակն էր, երբ նեղուցով նավերի անցումն արգելափակում էր Իրանը, և փաստացի երկու կողմն էլ բանակցություններում օգտագործում են նույն լծակը։

«Ես մտավախություն ունեմ, որ այս նեղուցի շրջափակումը կամ փակումը կշարունակի ծայրահեղ բացասական ազդեցություն ունենալ ոչ միայն համաշխարհային տնտեսության, այլև մեր գնողունակության և մեր բիզնեսի կենսունակության վրա, որից մենք, իհարկե, ցանկանում ենք խուսափել: Մենք չենք կարող թույլ տալ, որ այս հակամարտությունը պատանդ վերցնի համաշխարհային տնտեսությունը», - հայտարարել է Բարոն։

Նա հիշեցրել է Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի կողմից առաջիկա օրերին նախատեսվող համաժողովը՝ նեղուցով առևտրային նավերի ուղեկցության կազմակերպման վերաբերյալ։

Նախարարի խոսքով՝ «բազմաթիվ երկրներ» հետաքրքրություն են հայտնել այս նախաձեռնության նկատմամբ, սակայն պայմանով, որ այն լինի «խիստ պաշտպանական» և համակարգվի Իրանի և Օմանի հետ:

Ապրիլի 11-ին Իրանը և Միացյալ Նահանգները բանակցությունների մի քանի փուլ են բանակցություններ անցկացրել Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում։ Երկու կողմն էլ ավելի ուշ հայտնեցին, որ մի շարք տարաձայնությունների պատճառով չեն կարողացել համաձայնության գալ հակամարտության երկարաժամկետ կարգավորման շուրջ։

Թեհրանի և Վաշինգտոնի միջև երկխոսության առաջխաղացման հեռանկարներն անորոշ են։ Սպիտակ տունը հայտարարել է ապրիլի 13-ից Իրանի նկատմամբ ծովային շրջափակում սկսելու մասին։

Իրան

Ֆրանսիան անհրաժեշտ է համարում, որ ԱՄՆ-Իրան հրադադարը տարածվի նաև Լիբանանի վրա

Հայերեն Русский

ՀԱՄԱՍ-ը բոլոր պաղեստինյան խմբավորումներին միավորվելու կոչ է արել

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքները

Քննարկվել են Հայաստանի և Իտալիայի միջև ագրոպարենային ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները

ԿԸՀ նախագահը պարզաբանել է Նարեկ Կարապետյանի վերաբերյալ գլխավոր դատախազության միջնորդության մասին որոշումը

Հայաստանն ու Կանադան քննարկել են առաջնահերթ ուղղություններով երկկողմ օրակարգի հարստացման հեռանկարները

Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին

ԱՀԿ-ն հայտնել է, որ էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1000-ը

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին

Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին