Առնվազն մեկ իրանական նավ է դուրս եկել Արաբական ծով՝ շրջափակման հայտարարումից հետո. ՏԱՍՍ

1 րոպեի ընթերցում

Իրանի դրոշի ներքո նավարկող առնվազն մեկ նավ է դուրս եկել Օմանի ծոցից դեպի Արաբական ծով՝ ԱՄՆ-ի կողմից շրջափակման հայտարարումից հետո։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը, որը վերլուծել է ծովային տրանսպորտի տեղաշարժերին հետևող մոնիթորինգի համակարգերի տվյալները:

Shabdis նավը, որն Իրանի դրոշի ներքո դուրս է եկել Իրանի Չաբահար նավահանգստից, Երևանի ժամանակով ժամը 01:10-ի դրությամբ մտել է Արաբական ծով: Երևանի ժամանակով  ժամը 10:00-ի դրությամբ նավը գտնվել է Պակիստանի ափից մոտավորապես 200 կմ հարավ և շարժվելիս է եղել հարավ՝ դեպի Հնդկական օվկիանոս: Որոշ մոնիթորինգային համակարգերի տվյալներով՝ Shabdis նավը կարող է գտնվել ԱՄՆ պատժամիջոցների ներքո:

Ապրիլի 11-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների ձախողումից հետո ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հաղորդել է, որ ապրիլի 13-ին սկսում է Իրանի ծովային շրջափակումը՝ արգելելով բոլոր նավերի անցումը, որոնք ուղևորվում են իրանական նավահանգիստներ, ինչպես նաև փորձում են հեռանալ այդ երկրի ափերից:

Հայերեն Русский

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին