Ֆրանսիան անհրաժեշտ է համարում, որ ԱՄՆ-Իրան հրադադարը տարածվի նաև Լիբանանի վրա

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն վերահաստատել է, որ Լիբանանը պետք է ներառվի ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված հրադադարի նախնական համաձայնագրում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Բարոն ասել է RFI ռադիոկայանի հետ հարցազրույցում։

«Հրադադարը պետք է անպայման ներառի Լիբանանը, որը ոչ մի դեպքում չի կարող լինել Իսրայելի կառավարության քավության նոխազը», - ասել է Բարոն։

Նա նշել է, որ Իսրայելի կողմից Լիբանանին հասցվող հարվածներն «անհանդուրժելի են», քանի որ դրանք խաթարում են Միացյալ Նահանգների և Իրանի միջև կնքված հրադադարը, և այդ ֆոնին ուժեղանում է «Հեզբոլլահ» զինյալ խմբավորումը։

«Լիբանանի ավերումը և թիրախավորումը չեն ​​թուլացնում «Հեզբոլլահ»-ին, այլ ընդհակառակը, ուժեղացնում են», - ասել է Բարոն։

Լիբանանը մարտի 2-ից ներքաշվել է Մերձավոր Արևելքի պատերազմի մեջ այն բանից հետո, երբ հաջակցություն Իրանի՝ «Հեզբոլլահ» շարժումը հրթիռներ արձակեց Իսրայելի վրա։ Ի պատասխան՝ Իսրայելը ցամաքային և օդային ինտենսիվ հարձակումներ է իրականացնում Լիբանանում։

ԱՄՆ-ն և Իրանն ապրիլի 8-ին հայտարարել են երկշաբաթյա հրադադարի մասին, սակայն Իսրայելը հայտարարել է, որ հրադադարը չի ներառում Լիբանանը։ Երկիրը շարունակում է Լիբանանի տարբեր շրջանների ուղղությամբ ավելի ինտեսիվ հարձակումները, որոնց հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 2000-ը։

Հայերեն

Պարտության պատճառը պարզ է` մրցակիցն ավելի լավն էր. «Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչ

«Արարատ-Արմենիա»-ն պարտությամբ մեկնարկեց Եվրոպայի լիգայում

Տավուշի բաժնի համայնքային ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Անտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցով

Քյարքի անվան գործածմամբ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան

Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով չորս անձ է զոհվել

Վարդգես Սուրենյանցի 130-ամյա «Լքյալը» կտավն առաջին անգամ ցուցադրվեց Հայաստանում

ԱԺ-ի կողմից օրենսդրական փոփոխությունը նպաստել է, որպեսզի կարողանանք ավտոմեքենաներից կատարվող հափշտակությունների մասով նվազման ազդակներ ունենալ. ՆԳ նախարար

Մեր խնդիրը Հայաստանի ժողովրդի համար այլընտրանք ձևավորելն է. Փաշինյան

Գերիների վերադարձի համար իմ սահմանած ժամկետը «րոպե առաջ»-ն է. վարչապետ