Իրան

Թեհրանը հինգ արաբական երկրից փոխհատուցում է պահանջել վնասի համար

2 րոպեի ընթերցում

Թեհրանը հինգ արաբական երկրից փոխհատուցում է պահանջել վնասի համար

ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ Ամիր Սայիդ Իրավանին հայտարարել է Բահրեյնից, Սաուդյան Արաբիայից, Կատարից, ԱՄԷ-ից և Հորդանանից փոխհատուցում պահանջելու մասին՝ ամերիկա-իսրայելական գործողության հետևանքով Իրանին պատճառված վնասի համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Իրավանիի նամակում, որը նա ուղարկել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին։

«Բահրեյնի Թագավորությունը, Սաուդյան Արաբիայի Թագավորությունը, Կատարի Պետությունը, Արաբական Միացյալ Էմիրությունները և Հորդանանի Հաշիմյան Թագավորությունը…. պետք է լիովին փոխհատուցեն Իրանի Իսլամական Հանրապետության վնասը, ներառյալ նրանց միջազգային հակաիրավական գործողությունների հետևանքով հասցված ողջ նյութական ու բարոյական վնասների համար փոխհատուցումը», - նամակից հատված է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը:

Իրանական կողմն այս պահանջը կապում է այն բանի հետ, որ Իրանի դեմ գործողության ընթացքում Միացյալ Նահանգներն «օգտագործել է նշված արաբական պետությունների տարածքները նրանց թույլտվությամբ՝ Իսլամական Հանրապետության նկատմամբ ագրեսիայի գործողություններ իրականացնելու» համար։

«Այս պետությունների վարքագիծը՝ ագրեսորների կողմից Իրանի Իսլամական Հանրապետության դեմ իրենց տարածքների օգտագործման թույլտվությունը, որակավորվում է որպես ագրեսիայի ակտ», - ընդգծել է Իրավանին։

Նամակի համաձայն՝ այս երկրները «խախտել են Իրանի նկատմամբ իրենց միջազգային պարտավորությունները»։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում