Իրան

Իրանի հետ կապված երկու նավ Պարսից ծոցից դուրս է եկել Հորմուզի նեղուցով

1 րոպեի ընթերցում

Իրանի հետ կապված երկու նավ Պարսից ծոցից դուրս է եկել Հորմուզի նեղուցով

Իրանի հետ կապված երկու լցանավ Պարսից ծոցից Հորմուզի նեղուցով դուրս է եկել ԱՄՆ-ի կողմից խոստացված շրջափակումից կարճ ժամանակ առաջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The National պարբերականը։

«Իրանի հետ կապված երկու նավթատար լցանավ երկուշաբթի օրը Պարսից ծոցից դուրս է եկել Հորմուզի նեղուցով՝ ԱՄՆ-ի կողմից իրանական նավահանգիստների և ափամերձ շրջանների պլանավորված շրջափակումից առաջ», - գրում է հրատարակությունը՝ վկայակոչելով նավագնացության Kpler և LSEG հարթակների տվյալները։

Հաղորդագրության համաձայն՝ Auroura լցանավը փոխադրում է իրանական ծագման նավթամթերք, իսկ New Future լցանավը տեղափոխում է դիզելային վառելիք, որը բեռնվել է ԱՄԷ-ի Համրիա նավահանգստում։

Ավելի վաղ ամերիկյան կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել էր, որ Հորմուզի նեղուցի շրջափակումը կսկսվի ԱՄՆ-ի Արևելյան ափի ժամանակով ապրիլի 13-ին ժամը 10:00-ին (Երևանի ժամանակով՝ ժամը 18:00)։ Ամերիկյան ուժերը չեն խոչընդոտի ազատ նավագնացությանն այն նավերի համար, որոնք չեն մտնում իրանական նավահանգիստներ և դուրս չեն գալիս այնտեղից։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում