ԱՄՆ-ն հաղորդել է Խաղաղ օվկիանոսում նավերին նոր հարվածներ հասցնելու մասին

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ զինված ուժերի Հարավային հրամանատարությունը (SOUTHCOM) հայտարարել է, որ անցած հանգստյան օրերին երկու հարված է հասցրել նավերին, որոնք, ըստ ամերիկյան հետախուզության տվյալների, շահագործվում էին ահաբեկչական կազմակերպությունների ցանկում ներգրավված ընկերությունների կողմից և զբաղվում էին Խաղաղ օվկիանոսի արևելյան մասում թմրանյութերի փոխադրմամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշվում է SOUTHCOM-ի տարածած հաղորդագրության մեջ:

«ԱՄՆ Հարավային հրամանատարության հրամանատար գեներալ Ֆրենսիս Դոնովանի ցուցումով «Հարավային նիզակ» առաքելության միացյալ օպերատիվ ​​​​խումբը երկու մահացու կինետիկ հարված է հասցրել երկու նավի, որոնք շահագործվում էին ահաբեկչական ճանաչված կազմակերպությունների կողմից», - ասվում է հաղորդագրության մեջ։

Ինչպես պնդում է SOUTHCOM-ը, երկու նավն էլ ընթանում էին թմրամաքսանենգության հայտնի երթուղիներով և մասնակցել են թմրանյութերի առևտրին։ Հրամանատարության տվյալների համաձայն՝ առաջին հարվածի հետևանքով ոչնչացվել է երկու տղամարդ, մեկը ողջ է մնացել։ Երկրորդ հարվածի ժամանակ, ըստ ամերիկացի զինվորականների, զոհվել է երեք տղամարդ։

Հարվածից հետո ԱՄՆ Հարավային հրամանատարությունը առափնյա պահպանության ծառայությանը տեղեկացրել է, որ հարկավոր է որոնողափրկարարական գործողություն սկսել ողջ մնացածին հայտնաբերելու համար։ Հրամանատարությունում ընդգծել են, որ գործողության ընթացքում ամերիկացի զինվորականներ չեն տուժել։

Հայերեն Русский

Աշխատանքային կենսաթոշակի նշանակման դիմումների որոշումներն այսուհետև կուղարկվեն SMS հաղորդագրության միջոցով

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը ՄԱԿ-ի 15-րդ կոնգրեսում ներկայացրել է ապօրինի գույքի բռնագանձման հայաստանյան փորձը

Կրեմլը հերքել է որոշ քաղբանտարկյալների ազատ արձակման դիմաց ամերիկյան պատժամիջոցների մեղմացման շուրջ քննարկումները

Հայաստանն ու ԱՄՆ-ն անցնում են հանքանյութերի վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի իրականացման գործնական քայլերի

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 30/09/26

Ասիական ինդեքսներ - 30/09/26

ԱՄՆ Գերագույն դատարանը թույլ է տվել Թրամփի վարչակազմին վերսկսել միգրանտների արտաքսումները երրորդ երկրներ

ՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներ

ԱԺ-ում քննարկվել են Ղարաբաղից տեղահանված անձանց աջակցության ծրագրերը

Նոր Հաճըն համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 2.2 հա մակերեսով հողամասի նկատմամբ