Գործող չեմպիոնի կարգավիճակով Եվրոպայի առաջնությանը մասնակցելն ավելի պարտավորեցնող է. Մալխաս Ամոյան

1 րոպեի ընթերցում

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Մալխաս Ամոյանը մեծ պատասխանատվությամբ է մոտենում առաջիկա Եվրոպայի առաջնությանը:

«Մենք լավ մարզահավաքներ ենք անցկացրել: Այժմ անցկացնում ենք մեր 5-րդ հավաքը, որով պատրաստվում ենք Եվրոպայի առաջնությանը: Հիմա լավ մարզավիճակում եմ: Եվրոպայի գործող չեմպիոնի կարգավիճակով մրցաշարին մասնակցելն ավելի պարտավորեցնող է: Բոլորն էլ առավել տրամադրված են քո դեմ գոտեմարտում ու ավելի պատրաստված են մոտենում մրցմանը: Հիմա ավելի դժվար է Եվրոպայի չեմպիոն դառնալը: Ամեն ինչ պետք է անեմ, որ կարողանամ 5-րդ ոսկե մեդալը նվաճեմ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ամոյանը:

Վերջինիս խոսքով` իր ներկայիս քաշային կարգում` 77 կգ քաշում, Եվրոպայի չեմպիոնի 6-7 հավակնորդ կա:

Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը կկայանա ապրիլի 20-26-ն Ալբանիայում:

Հայերեն

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարձագանքի Իրանի կողմից ամերիկյան ուղղաթիռի խոցմանը

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին․ ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Եղիշե Մելիքյանը գոհ է Մոլդովայի դեմ խաղում իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում կհանդիպի պաշտոնյաների հետ

Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA