Իրան

ԱՄՆ արդարադատության նախարարությունը դատական կարգով կհետապնդի իրանական նավթ գնողներին և վաճառողներին

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ արդարադատության նախարարությունը դատական կարգով կհետապնդի իրանական նավթ գնողներին և վաճառողներին

ԱՄՆ Արդարադատության նախարարությունը դատական կարգով կհետապնդի ցանկացած կողմի, որը կգնի կամ կվաճառի ամերիկյան պատժամիջոցների ներքո գտնվող իրանական նավթը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ գլխավոր դատախազի պաշտոնակատար Թոդ Բլանշը։

«Արդարադատության նախարարությունը դատական կարգով  վճռականորեն կհետապնդի յուրաքանչյուրին, ով գնում կամ վաճառում է պատժամիջոցների ներքո գտնվող իրանական նավթը», - գրել է Բլանշը X-ում։

Ավելի վաղ ԱՄՆ զինված ուժերը հայտարարել են, որ ապրիլի 13-ին կսկսեն իրանական նավահանգիստների շրջափակումը, սակայն չեն խոչընդոտի Հորմուզի նեղուցով նավարկող այն նավերին, որոնք չեն մտել և դուրս չեն եկել իրանական նավահանգիստներից։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում