Եվրոպայի ղեկավարները շնորհավորել են Մադյարին Հունգարիայի ընտրություններում տարած հաղթանակի առթիվ

3 րոպեի ընթերցում

Եվրոպական երկրների ղեկավարներն ընդդիմադիր «Տիսա» կուսակցության առաջնորդ Պետեր Մադյարին շնորհավորել են Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի առթիվ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

«Ֆրանսիան ողջունում է ժողովրդավարական մասնակցության հաղթանակը, հունգարացի ժողովրդի նվիրվածությունը Եվրոպական միության արժեքներին և Հունգարիայի կողմնակցությունը Եվրոպային։ Եկեք միասին առաջ շարժվենք դեպի ավելի ինքնիշխան Եվրոպա՝ հանուն մեր մայրցամաքի անվտանգության, մեր մրցունակության և մեր ժողովրդավարության», - հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Նա հավելել է, որ անձամբ է շնորհավորել Մադյարին հաղթանակի կապակցությամբ։

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին սոցցանցում իր գրառման մեջ նույնպես շնորհավորել է Մադյարին «ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի» առթիվ։

Մադյարի հաղթանակին է անդրադարձել նաև Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։

«Հունգարիա։ Լեհաստան։ Եվրոպա։ Կրկին միասին», - գրել է նա սոցցանցում։

Իր հերթին, Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալը հայտարարել է. «Հունգարացիները պատմական ընտրություն են կատարել միասնական Եվրոպայի կազմում՝ մերժելով այն ուժերին, որոնք անտեսում են իրենց շահերը»։

Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնն այն կարծիքն է հայտնել, որ Հունգարիայում կայացած ընտրությունները «նոր գլուխ են նշանավորում» երկրի պատմության մեջ։

Միևնույն ժամանակ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ Մադյարի հաղթանակը «պատմական պահ է ոչ միայն Հունգարիայի, այլև եվրոպական ժողովրդավարության համար»։

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը դիմել է Մադյարին. «Եկեք միավորենք ջանքերն ուժեղ, անվտանգ և ամենից առաջ միասնական Եվրոպա ստեղծելու համար»։

Ձայների գրեթե 99%-ի հաշվարկի նախնական արդյունքների համաձայն, Պետեր Մադյարի «Տիսա» կուսակցությունը 138 տեղ է ստացել 199-տեղանոց խորհրդարանում։ Վիկտոր Օրբանն ընդունել է պարտությունը։ Նա շնորհավորել է Մադյարին և ընտրությունների արդյունքները համարել «ցավոտ», բայց «հստակ»։

Եվրոպա

Ֆոն դեր Լայենը ողջունել է ընդդիմության հաղթանակը Հունգարիայի ընտրություններում

Հայերեն Русский

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին

ՀՀ ԱԳՄԱ նախարարն ու ԵՀ գլխավոր տնօրենը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացումն ու առևտրի դիվերսիֆիկացումը