Իրան

Իրանից հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունները կարող են տևել 2-3 օր

1 րոպեի ընթերցում

Իրանից հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունները կարող են տևել 2-3 օր

Իրանի և ԱՄՆ-ի միջև Պակիստանում բանակցությունները կարող են տևել երկու-երեք օր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՏԱՍՍ-ին ասել է Հնդկաստանում Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդի ներկայացուցիչ Աբդուլ Մաջիդ Հաքիմ Իլահին։

«Նրանք, հավանաբար, բանակցություններ կվարեն երկու-երեք օր, ապա կվերադառնան իրենց երկրներ՝ պաշտոնյաների հետ քննարկումներ անցկացնելու», - ասել է նա։

Միևնույն ժամանակ, Իլահին կարծիք է հայտնել, որ երկշաբաթյա հրադադարը կարող է բավարար չլինել բանակցություններում վերջնական արդյունքի հասնելու համար։ Նրա խոսքով՝ եթե Իսլամաբադում հանդիպմանը համաձայնություն ձեռք բերվի, ապա հրադադարի ժամկետը հարկավոր կլինի երկարաձգել։

Կարդացեք հոդվածը` EspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում