Իրան

Վենսը մեկնել է Պակիստան՝ Իրանի հետ բանակցությունների

1 րոպեի ընթերցում

Վենսը մեկնել է Պակիստան՝ Իրանի հետ բանակցությունների

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը մեկնել է Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցությունների։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մեկնելուց առաջ լրագրողների հետ զրույցում Վենսն ասել է, որ ամերիկյան կողմը «անհամբերությամբ սպասում է բանակցություններին»։

«Կարծում եմ՝ դրանք դրական կլինեն։ Ինչպես ԱՄՆ նախագահն է ասել՝ եթե իրանցիները պատրաստ են բարեխիղճ կերպով բանակցել, ապա մենք պատրաստ ենք ձեռք մեկնել։ Եթե նրանք փորձելու են խորամանկել մեզ, ապա կտեսնեն, որ բանակցող խումբը դա չի ընդունի։ Մենք կփորձենք դրական բանակցություններ անցկացնել։ Նախագահը մեզ բավականին հստակ հրահանգներ է տվել», - լրագրողների հետ Վենսի զրույցի տեսանյութն է տարածել NEWS9 Live-ը։

ԱՄՆ-ն և Իրանը ապրիլի 8-ի գիշերը համաձայնել են երկշաբաթյա հրադադարի։ Կողմերը Պակիստանում բանակցություններ կվարեն խաղաղության համաձայնագրի շուրջ։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում