Մարզեր

ՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Հացիկում կառուցվում է նոր բուժամբուլատորիա

1 րոպեի ընթերցում

ՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Հացիկում կառուցվում է նոր բուժամբուլատորիա

ՀՀ կառավարության միջոցներով և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) պատվիրատվությամբ Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքի Հացիկ բնակավայրում ընթանում է նոր բուժամբուլատորիայի կառուցման շինարարությունը, որի իրականացման համար պետբյուջեից հատկացվել է շուրջ 142.5 միլիոն դրամ։

Նորակառույց կենտրոնը նախատեսված է ապահովելու բնակիչների համար հասանելի և ժամանակակից առաջնային բուժօգնություն։ Երկհարկանի կառույցում կգործի առողջության առաջնային պահպանման օղակը՝ հագեցած անհրաժեշտ գույքով և բժշկական տեխնիկայով։

Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանի խոսքով՝ համայնքն իր հերթին իրականացրել է հողհատկացում, իսկ շինարարությունն ու անհրաժեշտ սարքավորումների տրամադրումն ամբողջությամբ կատարվում է պետական միջոցներով։

«Շատ եմ կարևորում հատկապես գյուղական բնակավայրերում ամբուլատորիաների առկայությունը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշել է համայնքապետը՝ հավելելով, որ շինարարության ընթացքն ու տեմպերը գնահատվում են բավարար։ Շինարարի հավաստմամբ՝ շենքի շինարարությունը կավարտվի մոտ չորս ամսից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում