Կայացել է Հայաստանի և Էստոնիայի ԱԳ նախարարների առանձնազրույցը
1 րոպեի ընթերցում

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում կայացել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնայի առանձնազրույցը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Առանձնազրույցից հետո մեկնարկել է Հայաստանի և Էստոնիայի ԱԳ նախարարների ընդլայնված կազմերով հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան մամուլի ասուլիսով։
Էստոնիայի արտաքին գործերի նախարարը Հայաստան էր ժամանել ապրիլի 9-ին՝ մասնակցելու Երևանում Էստոնիայի ռեզիդենտ դեսպանության բացման հանդիսավոր արարողությանը։