Հայաստան

ՀՀ ՇՄ նախարարն ու Շիրակի մարզպետը շրջայց են կատարել ՇՄՆ Էկոպարեկային ծառայության Գյումրիի տեղամասում

1 րոպեի ընթերցում

ՀՀ ՇՄ նախարարն ու Շիրակի մարզպետը շրջայց են կատարել ՇՄՆ Էկոպարեկային ծառայության Գյումրիի տեղամասում

Աշխատանքային այցով Շիրակի մարզ մեկնած Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը մարզպետ Դավիթ Առուշանյանի ուղեկցությամբ այցելել է նախարարության ենթակա «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գյումրիի անտառտնտեսություն» մասնաճյուղ, որտեղ ներկայումս տեղակայված է նաև ՇՄՆ Էկոպարեկային ծառայության Գյումրիի տեղամասը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՇՄ նախարարության տարածած հաղորդագրությունից, նախարարն ու մարզպետը ծանոթացել են շենքային պայմաններին, ծառայության գործունեության կազմակերպման ընթացքին, նյութատեխնիկական ապահովվածությանը և աշխատանքային միջավայրին։ 

Համբարձում Մաթևոսյանն ու Դավիթ Առուշանյանն այցելել են նաև Էկոպարեկային ծառայության մարզային տեղամասի համար դիտարկվող նոր տարածք՝ գնահատելու դրա համապատասխանությունը ծառայության կարիքներին և հետագա օգտագործման հնարավորությունները։ Տեղում իրականացվել է տարածքի ընդհանուր զննություն, քննարկվել են ենթակառուցվածքային պայմանները, հասանելիության հարցերը և ծառայության տեղակայման տեսանկյունից կարևոր այլ հանգամանքներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում