Ռուսաստան

Պուտինն առայժմ որոշում չի ընդունել Զատկի տոներին Ուկրաինայի հետ հրադադարի շուրջ

1 րոպեի ընթերցում

Պուտինն առայժմ որոշում չի ընդունել Զատկի տոներին Ուկրաինայի հետ հրադադարի շուրջ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեռևս որևէ որոշում չի կայացրել Ուկրաինայի հետ Զատկի տոների ընթացքում հրադադար հաստատելու վերաբերյալ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս»-ից, այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Գերագույն հրամանատարն այսօրվա դրությամբ որևէ որոշում չի կայացրել», - լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով համապատասխան հարցին։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ավելի վաղ հայտարարել էր, որ Կիևը պատրաստ է հրադադարի Զատկի տոների ընթացքում։ Նա հավելել էր, որ երկու-երեք օրվա հրադադարի ընթացքում ռուսական զորքերը չեն կարողանա ամրապնդել իրենց դիրքերը ռազմաճակատում։

2025 թվականին տարի կողմերի միջև հայտարարվել էր Զատկի հրադադար, սակայն երկու կողմն էլ միմյանց մեղադրել են այն խախտելու համար։

Ուղղափառ Զատիկը կնշվի կիրակի՝ ապրիլի 12-ին։

Կարդացեք հոդվածը` فارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում