Պակիստանն անվտանգության լրացուցիչ միջոցներ է ձեռնարկում ԱՄՆ-ի և Իրանի բանակցություններից առաջ

1 րոպեի ընթերցում

Պակիստանի իշխանությունները որոշել են լրացուցիչ հանգստյան օրեր հայտարարել Իսլամաբադում և Ռավալպինդիում՝ ԱՄՆ-ի և Իրանի սպասվող բանակցությունների անվտանգությունն ապահովելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Dawn պարբերականը։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ապրիլի 9 և ապրիլի 10 հանգստյան օրեր են հայտարարվել բոլորի համար, բացի այն ծառայություններից և հաստատություններից, որոնք կապված են կենսականորեն կարևոր ոլորտների հետ։

Լրատվամիջոցի տեղեկատվության համաձայն՝ իշխանությունները հանգստյան օրերին զգալիորեն մեծացրել են ոստիկանների թիվը փողոցներում և սահմանել «կարմիր գոտի», որտեղ անվտանգության խստացված միջոցներ են գործելու այն հյուրանոցի տարածքում, որտեղ, ինչպես սպասվում է, տեղավորվելու են պատվիրակությունները։

Dawn-ի աղբյուրները հայտնել են, որ բանակցությունների ժամանակ Իսլամաբադ տանող առանձին մուտքեր փակվելու են։

Ավելի վաղ Պակիստանում Իրանի դեսպան Ռեզա Ամիրի Մոգադամը հայտարարել էր, որ իրանական պատվիրակությունն Իսլամաբադ կժամանի ապրիլի 9-ի երեկոյան։

Սպասվում է, որ ԱՄՆ-ն և Իրանը բանակցությունների առաջին փուլը կանցկացնեն ապրիլի 10-ին, Պակիստանի մայրաքաղաքում։

Հայերեն Русский

Սևանա լճի աղտոտում և հողերի դեգրադացում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Դատախազություն

Չինաստանի ԱԳ նախարարը Սոֆիայում հանդիպել է Բուլղարիայի վարչապետի հետ. BTA

Դատավարության մասնակցի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

1614,1 քմ մակերեսով մարզահամալիրի նկատմամբ ««Հայաստան» մարզական միություն» ՀԿ-ի սեփականության իրավունքի գրանցումը ճանաչվել է ոչ իրավաչափ. Դատախազություն

Հայաստանը դպրոցական սննդի կազմակերպման առաջատարներից. COP17-ում ներկայացվեց հայկական փորձը

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ընդլայնել համագործակցությունը նյութական պահուստի և պատրաստվածության ոլորտում․ ՆԳ նախարարը հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցչին

Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան կրկին գործընկերներից նախազգուշացում չի ստացել Ռուսաստանի հրթիռային հարձակումից առաջ

Հայաստանից ԱՄՆ արտահանվող դռների մեջ հայտնաբերվել է 37 900 տուփ ծխախոտ. ՊԵԿ-ի բացահայտումը

Կոնգոյում էբոլան տարածվել է նոր նահանգում, Քենիայում նոր դեպք է հաստատվել

COP17. ի՞նչ է սպասվում Կանաչ գոտում