Դեսպան Խաչատրյանն ու Էլեոնոր Կարուան ընդգծել են Ֆրանկոֆոնիայի շրջանակներում Հայաստան-Ֆրանսիա ակտիվ համագործակցությունը

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան, Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդում ՀՀ վարչապետի անձնական ներկայացուցիչ Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության` Ֆրանկոֆոնիայի, միջազգային գործընկերությունների և արտերկրում բնակվող ֆրանսիացիների հարցերով լիազոր նախարար Էլեոնոր Կարուայի հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Ֆրանսիա օրակարգային հարցերին, միջազգային կառույցներում և մասնավորապես Ֆրանկոֆոնիայի շրջանակներում Հայաստանի և Ֆրանսիայի միջև ձևավորված ակտիվ համագործակցությանը։

Դեսպանը ներկայացրել է 2027թ. Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերի կազմակերպման նախապատրաստական աշխատանքների ընթացքը` վերահաստատելով Ֆրանկոֆոնիայի հոբելյանական խաղերը Երևանում բարձր մակարդակով հյուրընկալելու Հայաստանի հանձնառությունը։ Երկուստեք ընդգծվել է Ֆրանկոֆոնիայի խաղերի կարևորությունը՝ որպես ֆրանկոֆոն մշակույթի և արժեքների տարածմանն ու ֆրանսերենի զարգացմանը նպաստող կարևոր միջոցառում։

Մտքեր են փոխանակվել այս տարի Հայաստանում անցկացվելիք ՄԱԿ կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի 17-րդ համաժողովին ընդառաջ իրականացվող աշխատանքների և հնարավոր համագործակցության վերաբերյալ: Դեսպան Խաչատրյանը ներկայացրել է Համաժողովի կազմակերպման հարցում ՀՀ տեսլականը՝ ուղղված կենսաբազմազանությանն առնչվող քննարկումներում բոլոր շահագրգիռ կողմերի լիարժեք և բովանդակային մասնակցության ապահովմանը:

Դեսպան Խաչատրյանը ներկայացրել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը՝ ընդգծելով դրա հետագա ամրապնդման կարևորությունը:

Հայերեն English Español فارسی Français ქართული

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները