Կադաստրի կոմիտեի նախկին պաշտոնյայի հանցավոր գործողությունների հետևանքով Աբովյանում ապօրինի օտարվել են առանձնապես խոշոր չափերի հողատարածքներ

3 րոպեի ընթերցում

Կադաստրի կոմիտեի տարածքային ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, իրավական հիմքերի բացակայության պայմաններում իրականացրել է հողատարածքների սեփականության իրավունքի ապօրինի գրանցման գործընթացը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից, մանրամասնելով, որ հիշյալ պաշտոնատար անձը Երևան-Սևան ավտոմայրուղուն հարող հատվածից անժամկետ օգտագործման իրավունքով ապօրինի որոշմամբ հատկացված 0,2200 հա մակերեսով հողատարածքի նկատմամբ ՀՀ հողային օրենսգրքով սահմանված կարգի խախտմամբ և համապատասխան փաստաթղթերի բացակայության պայմաններում գրանցել է  քաղաքացու սեփականության իրավունքը՝ որպես հիմք նշելով Առինջի գյուղապետի՝ 1996 թվականի հոկտեմբերի 1-ի գոյություն չունեցող որոշումը:

Կադաստրի կոմիտեի վերը նշված պաշտոնյայի հանցավոր գործողությունների հետևանքով Աբովյան համայնքի հաշվեկշռից ապօրինի դուրս է բերվել առանձնապես խոշոր չափերով՝ 15,900,000 ՀՀ դրամ շուկայական արժեք ունեցող հողատարածքը:

Բացի այդ, Կադաստրի կոմիտեի մեկ այլ աշխատակցի ներկայացրած՝ նույն հողատարածքում 3965,65 քմ մակերեսով շինությունների վերաբերյալ ուրվագծերի հիման վրա վերը նշված պաշտոնատար անձը սեփականության իրավունքի վկայականում ներառել է կեղծ տվյալներ և առանց օրինական հիմքերի առկայության նույն հողամասի գրանցումն իրականացրել 0,08 հա մակերեսով ավել:

Արդյունքում՝ Աբովյան համայնքի հաշվեկշռից, առանց իրավական հիմքի, ապօրինի դուրս է բերվել նաև առանձնապես խոշոր չափերով՝ 9,760,000 ՀՀ դրամ շուկայական արժեք ունեցող հողատարածքը, իսկ համայնքը զրկվել է այդ հողատարածքն ըստ նպատակային նշանակության օգտագործելու և հանրության շահերին ծառայեցնելու հնարավորությունից: 

Նախաքննության ընթացքում քրեական հետապնդում է հարուցվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ և նույն օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (համապատասխանում են 2022 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին և 2 դրվագ՝ 445-րդ հոդվածի 1-ին մասին):

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայերեն

Արարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության ֆորումին

ՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից

Զելենսկին խոստացել է նախագահական ընտրություններ կազմակերպել, եթե Ռուսաստանը համաձայնի 2-ամսյա ամբողջական հրադադարի

Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի մասին

Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել