Միացյալ Նահանգներ

Մերցն ու Թրամփը հեռախոսով քննարկել են Մերձավոր Արևելքում հրադադարը

1 րոպեի ընթերցում

Մերցն ու Թրամփը հեռախոսով քննարկել են Մերձավոր Արևելքում հրադադարը

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկել է Մերձավոր արևելքում հրադադարի ռեժիմը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին  հայտնում է Bild պարբերականը ՝ հղում անելով Գերմանիայի կառավարության աղբյուրներին:

«ԱՄՆ-ի և Իրանի միջև անսպասելի հրադադարից հետո Գերմանիայի կանցլեր Մերցն այսօր կեսօրին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ», - գրել է թերթը:

Ըստ աղբյուրի՝ զրույցի ընթացքում չի շոշափվել Հորմուզի նեղուցի անվտանգության ապահովման գործում Գերմանիայի հնարավոր մասնակցության թեման: Մերցը ցանկացել է ընդհանուր պատկերացում կազմել դիվանագիտական ջանքերի ներկա վիճակի մասին։

Ավելի վաղ թերթը գրել էր, որ Մերցը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարը և շնորհակալություն հայտնել Պակիստանին հրադադարի հասնելու հարցում միջնորդության համար: Նրա խոսքով ՝ Գերմանիան սերտ կապի մեջ է ԱՄՆ-ի և այլ գործընկերների հետ և պատշաճ կերպով կնպաստի Հորմուզի նեղուցում ազատ նավարկության ապահովմանը:

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում