Իրան

Իրանի հետ ԱՄՆ-ի ցանկացած համաձայնագիր պետք է հաշվի առնի Պարսից ծոցի երկրների շահերը. ԱՊԼ

1 րոպեի ընթերցում

Իրանի հետ ԱՄՆ-ի ցանկացած համաձայնագիր պետք է հաշվի առնի Պարսից ծոցի երկրների շահերը. ԱՊԼ

ԱՄՆ-ի և Իրանի միջև ապագա ցանկացած համաձայնագիր պետք է հաշվի առնի Իրանի կողմից հարձակման ենթարկված Պարսից ծոցի արաբական երկրների շահերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) գլխավոր քարտուղար Ահմեդ Աբու ալ Ղեյթը:

«ԱՄՆ-ի և Իրանի միջև ապագա ցանկացած համաձայնագիր պետք է երաշխավորի Պարսից ծոցի արաբական պետությունների շահերը, որոնք ենթարկվել են իրանական ագրեսիային», - հայտարարությունից հատված է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Ավելի վաղ ԱՄՆ-ն և Իրանը հայտարարել են երկշաբաթյա հրադադարի մասին, որի ընթացքում բանակցություններ կվարեն։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում