Տակաիչին Փեզեշքիանից պահանջել է անվտանգության ապահովում Հորմուզի նեղուցում
1 րոպեի ընթերցում

Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին Իրանից պահանջել է ապահովել Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգությունը: Նա իր դիրքորոշումը ներկայացրել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հեռախոսազրույցի ընթացքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Kyodo գործակալությունը։
Բացի այդ, զրույցի ժամանակ Ճապոնիայի վարչապետը հայտարարել է իրադրության կայունացնման անհրաժեշտության մասին:
Տակաիչին նաև ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի կողմից երկշաբաթյա հրադադարի մասին հայտարարությունները:
Կարդացեք հոդվածը` Русский