Անի համայնքում մեկնարկել են սուբվենցիոն ծրագրերով նախատեսված աշխատանքները

2 րոպեի ընթերցում

Անի համայնքի մի շարք բնակավայրերում մեկնարկել են սուբվենցիոն ծրագրերով նախատեսված շինարարական աշխատանքները։ Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրել են Անիի համայնքապետարանից,  ծրագրերի շրջանակում հիմնանորոգվելու են Լանջիկ, Սառնաղբյուր և Շիրակավան բնակավայրեր տանող ճանապարհահատվածները։

Անիի համայնքապետարանից տեղեկացրել են, որ համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանն այցելել է շինհրապարակներ, տեղում ծանոթացել իրականացվող աշխատանքների ընթացքին, տրվել են համապատասխան հանձնարարականներ։  Լանջիկ բնակավայրում ընթանում են ճանապարհահատվածի քանդման և հողային աշխատանքները։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 279 միլիոն 960 հազար դրամ, որի 60 տոկոսը համայնքի, իսկ 40 տոկոսը՝ պետության համաֆինանսավորումն է։ 1330 գծամետր երկարությամբ ճանապարհի հիմնանորոգումն ու ասֆալտապատումը նախատեսվում է ավարտել 180 օրվա ընթացքում։

Սառնաղբյուր բնակավայրում նախատեսվում է հիմնանորոգել 1020 գծամետր երկարությամբ ճանապարհահատված՝ 198 միլիոն 960 հազար դրամ ընդհանուր արժողությամբ։ Ֆինանսավորումը կրկին իրականացվում է 60/40 համամասնությամբ։ Շինաշխատանքների ավարտը նախատեսված է 120 օրում։

Շիրակավան բնակավայրի մուտքի ճանապարհի հիմնանորոգման համար նախատեսված է 169 միլիոն դրամ՝ նույն համամասնությամբ համաֆինանսավորմամբ։ Շիրակավան այցի ընթացքում բնակիչները համայնքի ղեկավարին ներկայացրել են կոյուղատար համակարգի հետ կապված խնդիրը՝ առաջարկելով խողովակները հասցնել մինչև սեփական հողամասեր։ Արման Սարիբեկյանը հանձնարարել է ոլորտային պատասխանատուներին նախագծում կատարել համապատասխան փոփոխություններ։

Համայնքի ղեկավարը նաև այցելել է Մարալիկ քաղաքում Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ կառուցվող մանկապարտեզ, որտեղ շինարարական աշխատանքներն ընթանում են բնականոն հունով։

Հայերեն

Նեպալում ջրհեղեղի հետևանքով ավելի քան 100 օտարերկրացի զբոսաշրջիկ արգելափակված է մնացել լեռնային շրջաններում

Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից

ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկը

ԱԱԾ-ն կանխել է Հայաստան առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների տեղափոխման դեպք․ կան կալանավորվածներ

Երևանում Կենտրոն վարչական շրջանում ջրամատակարարումը կդադարեցվի

10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան ներկայացրել է ԱԱ-ին մասնակցող ծանրորդների անունները

Լիբանանում հայտարարել են էսկալացիայի մեկնակից ի վեր Իսրայելի հարվածների հետևանքով 4387 զոհի մասին

ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում ականից լցանավի պայթելու մասին

Գավառի Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցում տեղադրվել է պատմական իրադարձություններն ազդարարող հուշաքար