Քաղաքականություն

ԱԳՆ-ում Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին նվիրված հանդիպում է անցկացվել

1 րոպեի ընթերցում

ԱԳՆ-ում Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին նվիրված հանդիպում է անցկացվել

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում կայացել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների մասնակցությամբ հանդիպում՝ նվիրված մայիսի 4-ին Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակիցներին հանգամանալից ներկայացրել է գագաթնաժողովը բարձր մակարդակով հյուրընկալելու ուղղությամբ ՀՀ կողմից գործադրվող ջանքերը, անդրադարձ է կատարել գագաթնաժողովի բովանդակային և օրակարգային հարցերի:

Նշվում է, որ ՀՀ ԱԳՆ պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը մասնակիցներին է ներկայացրել արդեն իսկ իրականացված աշխատանքները և հետագա անելիքները՝ անդրադառնալով արարողակարգային և լոգիստիկ ընթացակարգերին: 

Հանդիպման ընթացքում հայկական կողմը պատասխանել է գագաթնաժողովի վերաբերյալ ներկաներին հետաքրքրող այլ, այդ թվում նաև լուսաբանմանն առնչվող հարցերի։

Կարդացեք հոդվածը` فارسیFrançais中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում