Իրան

Թեհրանը մերժել է տարածաշրջանային միջնորդների կողմից հրադադարի վերջին առաջարկը

1 րոպեի ընթերցում

Թեհրանը մերժել է տարածաշրջանային միջնորդների կողմից հրադադարի վերջին առաջարկը

Իրանը մերժել է տարածաշրջանային միջնորդ երկրների՝ Պակիստանի, Թուրքիայի ու Եգիպտոսի կողմից հրադադարի վերջին առաջարկը։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Իրանի պետական ​​IRNA լրատվական գործակալությունը։

Իրանական կողմն իր պատասխանն ԱՄՆ-ին փոխանցել է Պակիստանի միջոցով, որը գլխավոր միջնորդ է։

«Մենք պարզապես չենք ընդունի հրադադարը։ Մենք ընդունում ենք պատերազմի ավարտը միայն այն երաշխիքներով, որ մեզ վրա այլևս հարձակում չի լինի», - ասել է Կահիրեում Իրանի դիվանագիտական ​​​​առաքելության ղեկավար Մոջթաբա Ֆերդուսի Փուրը։

Պատասխանը տրվել է նախագահ Թրամփի կողմից Իրանի էներգետիկ և ենթակառուցվածքային օբյեկտները ռմբակոծելու վերջնաժամկետից առաջ։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում