ՌԴ-ն և Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին. կան զոհեր և վիրավորներ

2 րոպեի ընթերցում

Մոսկվան և Կիևը շարունակում են հարվածներ հասցնել միմյանց: Ռուսական ուժերը զանգվածային հարվածներ են հասցրել Օդեսային, որտեղ կա երեք զոհ, այդ թվում՝ 2,5 տարեկան երեխա և նրա 30-ամյա մայրը: 16 մարդ վիրավորվել է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Խերսոնում ռուսական գնդակոծության հետևանքով 1 մարդ է զոհվել, 3-ը՝ վիրավորվել: Իսկ Խարկովում ռուսական անօդաչու թռչող սարքերի հարվածներից 5 մարդ է վիրավորվել: Եվս 4 մարդ վիրավորվել է Դնեպրոպետրովսկի մարզի Նիկոպոլ քաղաքում ԱԹՍ-ների գրոհի հետևանքով:

Ընդհանուր առմամբ, գիշերն Ուկրաինայի ուղղությամբ արձակվել է 140 ԱԹՍ:

Ռուսական կողմն էլ հայտնել է Նովոռոսիյսկի, Անապայի, Գելենջիկի և Սոչիի ուղղությամբ ուկրաինական զանգվածային գրոհի մասին: Նովոռոսիյսկում կա 8 վիրավոր, այդ թվում՝ 2 երեխա:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ուկրաինան Նովոռոսիյսկում հարվածել է խողովակաշարային կոնսորցիումի օբյեկտներին՝ «համաշխարհային ածխաջրածնային շուկան անկայունացնելու և եվրոպացի սպառողներին նավթամթերքի մատակարարումը դադարեցնելու համար»։

ՌԴ ՊՆ հայտարարության համաձայն՝ «Կասպյան խողովակաշարային կոնսորցիումի» օբյեկտները հարձակման են ենթարկվել՝ դրա «ամենախոշոր բաժնետերերին»՝ ԱՄՆ-ի և Ղազախստանի էներգետիկ ընկերություններին «վնաս հասցնելու նպատակով»։

Ուկրաինայի զինված ուժերից էլ հայտնել են, որ Նովոռոսիյսկի նավահանգստում հարված են հասցրել «Ադմիրալ Մակարով» ֆրեգատին, ինչպես նաև Սև ծովում «Սիվաշ» հորատման հարթակին:

Նաև հաղորդվում է, որ Լուգանսկի մարզում հանքից տարհանվել են այն 41 հանքագործները, որոնք ուկրաինական հարվածների պատճառով արգելափակվել էին գետնի տակ:

Ռուսաստան

Ուկրաինական հարվածների հետևանքով Լուգանսկում 41 հանքագործ արգելափակված է գետնի տակ

Հայերեն

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին

ՀՀ ԱԳՄԱ նախարարն ու ԵՀ գլխավոր տնօրենը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացումն ու առևտրի դիվերսիֆիկացումը