Ռուսաստան

Ուկրաինական հարվածների հետևանքով Լուգանսկում 41 հանքագործ արգելափակված է գետնի տակ

1 րոպեի ընթերցում

Ուկրաինական հարվածների հետևանքով Լուգանսկում 41 հանքագործ արգելափակված է գետնի տակ

Ուկրաինայի զինված ուժերի կողմից ռուսական վերահսկողության տակ գտնվող Լուգանսկի Բելորեչենսկայա հանքին հասցրած հարվածի հետևանքով 41 հանքագործներ արգելափակվել են գետնի տակ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ռուսական ՏԱՍՍ-ը։

«Երեկ երեկոյան Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են Բելորեչենսկայա հանքին՝ վնասելով էլեկտրական ենթակայանը։ Էլեկտրաէներգիայի անջատումը ազդել է 41 հանքագործների վրա, որոնք այժմ գտնվում են գետնի տակ։ Նրանց հետ կապ է հաստատվել,  նրանք ունեն խմելու ջրի պաշարներ։ Բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկվում են հանքագործներին փրկելու և հանքի էլեկտրամատակարարումը վերականգնելու նպատակով», - հայտնել է Լուգանսկի ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում