Իրանը հայտնել է Քուվեյթում ԱՄՆ զինուժին հարված հասցնելու մասին

1 րոպեի ընթերցում

Քուվեյթի Բուբիյան կղզում տեղակայված ԱՄՆ զինված ուժերը իրանական հարվածների թիրախ են դարձել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ը, այս մասին ապրիլի 6-ին հայտարարել է Իրանի Խաթամ ​​ալ-Անբիա կենտրոնական շտաբի խոսնակ Էբրահիմ Զոլֆաքարին։

Իրանի պետական հեռուստաընկերությամբ հեռարձակված տեսանյութում Զոլֆաքարին ասել է, որ Իրանն անօդաչու թռչող սարքերով թիրախավորել է կղզում գտնվող արբանյակային սարքավորումներն ու զինամթերքը՝ հավելելով, որ ԱՄՆ ուժերը այնտեղ են տեղափոխվել Արիֆջան ճամբարից՝ վերջինիս իրանական հարվածների ենթարկվելուց հետո։

Բուբիյան կղզին Քուվեյթի ափամերձ կղզիների շղթայում ամենամեծն է, այն գտնվում է Ծոցի հյուսիս-արևմուտքում։

Ավելի վաղ Քուվեյթի առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ Քուվեյթի հյուսիսային բնակելի թաղամասում իրանական վերջին հարձակումից հետո վեց մարդ բեկորային վիրավորում է ստացել։

Իրան

Քուվեյթում իրանական հարձակման հետևանքով վեց մարդ է վիրավորվել

Քուվեյթի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ վերջին 24 ժամվա ընթացքում էմիրության օդային տարածքից հետ են մղել 9 բալիստիկ հրթիռ, 4 թևավոր հրթիռ, ինչպես նաև 31 անօդաչու։

Հայերեն Русский

Լավրովը Բաքվում հանդիպել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հետ

Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատումն արդեն իրատեսական է․ ԵԱՀԿ նախագահ

Դա լուծման հնարավոր տարբերակներից մեկն է. Արարատ Միրզոյանը՝ անկլավ-էքսկլավների փոխանակման մասին

Ռուսաստանը կշարունակի բենզին ներմուծել առնվազն մինչև 2026 թվականի վերջը

Ռուբեն Ռուբինյանն ու Կլոդ Վիզլերը քննարկել են Հայաստան–Լյուքսեմբուրգ համագործակցության զարգացման հեռանկարները

ՀՀ ԱԺ նախագահն ու Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի նախագահը քննարկել են մի շարք հարցեր

Հայաստանի համար ԵԱՀԿ-ի հետ կապված ընկալումները փոխվել են․ Միրզոյան

Սև ծովում մեկ օրվա ընթացքում հրդեհ է բռնկվել երկրորդ նավում

ԱՄՀ-ում հայտարարել են, որ բրնձի գինը 50%-ով աճել է Մերձավոր Արևելքում հակամարտության սկզբից ի վեր

Մակրոնը հոկտեմբերի 19-21-ը  կայցելի Պարսից ծոցի երկրներ