Միացյալ Նահանգներ

Նոր Զելանդիայի ԱԳ նախարարը Վաշինգտոնում Ռուբիոյի հետ կքննարկի մերձավորարևելյան զարգացումները

1 րոպեի ընթերցում

Նոր Զելանդիայի ԱԳ նախարարը Վաշինգտոնում Ռուբիոյի հետ կքննարկի մերձավորարևելյան զարգացումները

Նոր Զելանդիայի արտաքին գործերի նախարար Ուինսթոն Փիթերսը մեկնում է Վաշինգտոն՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպման նպատակով։

«Մենք մտադիր ենք քննարկել Խաղաղօվկիանոսյան և Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջաններում համագործակցելու մեր ընդհանուր պարտավորությունները, ինչպես նաև միջազգային կարևոր զարգացումները, մասնավորապես՝ Մերձավոր Արևելքում հակամարտությունը և դրա ազդեցությունը մեր տարածաշրջանի վրա», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասել է Փիթերսն ապրիլի 6-ին՝ մեկնելուց առաջ արված հայտարարության մեջ։

Նա հետ կվերադառնա ապրիլի 10-ին։

«Այս հանդիպումները կխթանեն Նոր Զելանդիայի դիվանագիտական, անվտանգային և տնտեսական շահերը»,- հավելել է նախարարը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում