Նկարիչների միությունում բացվեց վարկանիշային «Էստամպ- 2026» ցուցահանդեսը

3 րոպեի ընթերցում

Հայաստանի նկարիչների միությունում  կայացավ «Էստամպ- 2026»  ամենամյա ցուցահանդեսի բացումը,  որը  այս տարվանից ստացավ նաև  վարկանիշային կարգավիճակ։ Միջոցառումը համախմբել էր երիտասարդ և փորձառու  արվեստագետների՝ ներկայացնելով տպագրական գրաֆիկայի արդի զարգացումները  և ստեղծագործական բարձր մակարդակը Հայաստանում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ ՝ Նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը ընդգծեց, որ ցուցահանդեսը տարեցտարի մեծ հետաքրքրություն և պահանջարկ է  վայելում։ Նրա խոսքով`ներկայացված աշխատանքների ակտիվությունն ու  որակը վկայում են,  որ այն  դարձել է սպասված մշակութային իրադարձություն։

Սաֆարյանը կարևորեց նաև այն հանգամանք, որ ցուցահանդեսին  մասնակցում են ոչ միայն միության անդամներ, այլև  ուսանողներ և անկախ արվեստագետներ, որոնց աշխատանքներն անցել են խիստ ժյուրիի ընտրություն։ Նա նշեց,  որ ներկայացված գործերի բարձր մակարդակը խոսում է հայկական գրաֆիկայի  զարգացման  ճիշտ ուղղության մասին։ «Այս  տարվանից «Էստամպ» ցուցահանդեսը  ստանում է վարկանիշային կարգավիճակ, ինչը մասնակիցների  համար դառնում է  մասնագիտական  առաջխաղացման կարևոր հարթակ»,-ասաց Սաֆարյանը։

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը կարևորեց ցուցահանդեսի նշանակությունը թե՛  արվեստագետների,  թե՛  հասարակության համար։ Նրա խոսքով՝  նման նախաձեռնությունները հնարավորություն են տալիս  ներկայացնելու ստեղծագործական ներուժը և փաստում են, որ Հայաստանում առկա է զարգացող և մրցունակ արվեստի միջավայր։

«Նման ցուցահանդեսները նպաստում են նաև տպագրական գրաֆիկայի հանրայնացմանը և արվեստի  այս ճյուղի ճանաչելիության բարձրացմանը»,- նշեց  Դանիելյանը՝ընդգծելով նաև երիտասարդների և ավագ սերնդի համագործակցության կարևորությունը՝ որպես ստեղծագործական շարունակության հիմք։

Գրաֆիկայի սեկցիայի ղեկավար Սարգիս Հովհաննիսյանը շնորհավորեց մասնակիցներին՝ նշելով, որ ցուցահանդեսը դարձել է ոլորտի ամենասպասված իրադարձություններից մեկը, և մաղթեց նոր ստեղծագործական հաջողություններ։

Հայաստանի գեղարվեստի և պետական ակադեմիայի դեկան  Վահե Գասպարյանն  իր խոսքում ընդգծեց, որ ցուցահանդեսը  վկայում է  ժամանակակից  հայկական գրաֆիկայի  ստեղծագործական և հետազոտական ներուժի մասին: Նրա խոսքով՝ տպագրական գրաֆիկան այն եզակի արվեստի ճյուղերից է,  որտեղ  ստեղծագործական գործընթացը հաճախ վերածվում է  բացահայտումների՝ արվեստագետին տալով նոր արտահայտչամիջոցներ։

Ցուցահանդեսի ավարտին  մասնակիցներին  հանձնվեցին հավաստագրեր։  « Էստամպ- 2026» ցուցահանդեսը բաց կլինի մինչև ապրիլի 9-ը՝ հնարավորություն  տալով արվեստասերներին ծանոթանալ ժամանակակից  հայկական տպագրական գրաֆիկայի լավագույն նմուշներին։

Հայերեն

Այսպես կոչված բարերարների ծագումնաբանությունը պետք է հասկանանք․ Փաշինյան

Տնտեսական զարգացման միտումները շարունակում են դրական մնալ. Պապոյան

Վեց և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին բնակարանի համար յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 միլիոն դրամ կտրվի

ՔԿ-ն մանրամասներ է հայտնել փաստաբանի կողմից վստահորդից 820 հազար դրամի գողության փորձ կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունից

Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ծրագրում է մեկնել Թուրքիա՝ մասնակցելու COP31-ին

Չեմ պատրաստվում համակերպվել․ վարչապետը՝ բանակում զինծառայողների մահվան դեպքերի մասին

63-72 տարեկան քաղաքացիները բիզնեսի համար կկարողանան ստանալ մինչև 2 միլիոն դրամ պետական աջակցություն

Swift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերում

Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համախմբման մասին․ ինչպես է արձագանքում իշխանությունը

Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել