Միացյալ Նահանգներ

Թրամփը 100%-ի չափով մաքսատուրք է սահմանել դեղագործական արտադրանքի ներմուծման համար

1 րոպեի ընթերցում

Թրամփը 100%-ի չափով մաքսատուրք է սահմանել դեղագործական արտադրանքի ներմուծման համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է 100%-ի չափով մաքսատուրք սահմանել դեղագործական արտադրանքի ներմուծման համար՝ այդ որոշումը բացատրելով Միացյալ Նահանգների ազգային անվտանգության համար առկա սպառնալիքներով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է նրա ստորագրած կատարողական հրամանագրում, որը հրապարակել է Սպիտակ տունը։

Դրա հետ մեկտեղ մաքսատուրքերը չեն տարածվի գեներիկ պատրաստուկների և դրանց բաղադրիչների վրա։

Ճապոնիայի, Հարավային Կորեայի, Շվեյցարիայի, Լիխտենշտայնի և ԵՄ երկրների համար մաքսատուրքը կկազմի 15%։ Մեծ Բրիտանիայի համար մաքսատուրքը կկազմի 10%, քանի որ վերջերս երկու երկրները այդ ոլորտում համաձայնագիր են կնքել։

Մաքսատուրքերն ուժի մեջ կմտնեն հուլիսի 31-ին՝ խոշոր ընկերությունների և սեպտեմբերի 29-ին՝ փոքրերի համար։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում