Իրան

Մակրոնը Հորմուզի նեղուցը վերաբացելու նպատակով ռազմական գործողությունն անվանել է անիրատեսական

1 րոպեի ընթերցում

Մակրոնը Հորմուզի նեղուցը վերաբացելու նպատակով ռազմական գործողությունն անվանել է անիրատեսական

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հարավային Կորեա կատարած այցի ժամանակ լրագրողների հետ զրույցում խիստ քննադատության է ենթարկել ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ սանձազերծված պատերազմը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է France 24-ը։

Մակրոնն, անդրադառնալով Թեհրանի միջուկային ծրագրին, նշել է, որ պատերազմը չի ապահովում «միջուկային խնդրի երկարատև լուծում»։

Նա նաև Հորմուզի նեղուցը վերաբացելու նպատակով ռազմական գործողության մասին խոսակցությունները որակել է անիրատեսական։

«Որոշ մարդիկ պաշտպանում են Հորմուզի նեղուցը ռազմական գործողության միջոցով ազատելու գաղափարը, դիրքորոշում, որը երբեմն արտահայտում է Միացյալ Նահանգները, չնայած այդ դիրքորոշումը փոփոխվել է», - ասել է Մակրոնը։

Ճապոնիա կատարած այցից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ապրիլի 2-ին երկօրյա պետական այցով ժամանել է Հարավային Կորեա։

Կորեայի Հանրապետության նախագահի գրասենյակի հաղորդմամբ՝ նախատեսված է հանդիպում երկրի նախագահ Լի Չժե Մյոնի հետ։ Երկու առաջնորդները կստորագրեն մի քանի փոխըմբռնման հուշագիր՝ ուղղված համագործակցության ամրապնդմանը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում