ՀՀ կառավարությունը շուրջ 170 միլիոն դրամ է հատկացրել Շիրակի մարզի մանկապարտեզների հիմնանորոգման համար

2 րոպեի ընթերցում

ՀՀ կառավարության որոշմամբ Շիրակի մարզպետի աշխատակազմին հատկացվել է 170 միլիոն 29 հազար դրամ, որն ուղղվելու է մարզի նախադպրոցական հաստատությունների շենքային պայմանների բարելավմանը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Շիրակի մարզպետի աշխատակազմից, այս ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսվում է հիմնանորոգել Գյումրիի երկու և Անի համայնքի Սառնաղբյուր բնակավայրի մանկապարտեզները։ Մասնավորապես, 60 միլիոն 955 հազար դրամ կուղղվի «Լապտերիկ» մսուր-մանկապարտեզի նորոգմանը, 52 միլիոն 402 հազար դրամ կծախսվի «Արևիկ» մանկապարտեզի հիմնանորոգման վրա, իսկ ևս 56 միլիոն 672 հազար դրամ կհատկացվի Սառնաղբյուրի մանկապարտեզի վերանորոգման աշխատանքների իրականացմանը։

Բացի նշված աշխատանքներից ՀՀ կառավարությունը միջոցներ է սահմանել նաև «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային նախագծի շրջանակներում նախակրթարանների ստեղծման շինարարական աշխատանքների համաֆինանսավորման համար։ Այս ծրագրից օգտվել է մարզի երեք կրթական հաստատություն, որոնցից յուրաքանչյուրին տրամադրվել է համապատասխան աջակցություն։ Գյումրիի թիվ 6 հիմնական դպրոցին նախակրթարանի ստեղծման նպատակով հատկացվել է 3 միլիոն 594 հազար դրամ, իսկ Անիպեմզայի միջնակարգ դպրոցին՝ 2 միլիոն 134 հազար դրամ։ Երկու հաստատություններում էլ աշխատանքներն արդեն ավարտված են, և նախակրթարանները հաջողությամբ շահագործվում են։

Ծրագրի հաջորդ շահառուն Տուֆաշենի միջնակարգ դպրոցն է, որին հատկացվել է 2 միլիոն 219 հազար դրամ. այստեղ նախակրթարանի ստեղծման աշխատանքները  մեկնարկային փուլում են։

Հայերեն

Նեպալում ջրհեղեղի հետևանքով ավելի քան 100 օտարերկրացի զբոսաշրջիկ արգելափակված է մնացել լեռնային շրջաններում

Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից

ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկը

ԱԱԾ-ն կանխել է Հայաստան առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների տեղափոխման դեպք․ կան կալանավորվածներ

Երևանում Կենտրոն վարչական շրջանում ջրամատակարարումը կդադարեցվի

10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան ներկայացրել է ԱԱ-ին մասնակցող ծանրորդների անունները

Լիբանանում հայտարարել են էսկալացիայի մեկնակից ի վեր Իսրայելի հարվածների հետևանքով 4387 զոհի մասին

ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում ականից լցանավի պայթելու մասին

Գավառի Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցում տեղադրվել է պատմական իրադարձություններն ազդարարող հուշաքար