Աշխարհ

Ուկրաինան Կանադայից կստանա 14,4 միլիոն դոլարի օգնություն

1 րոպեի ընթերցում

Ուկրաինան Կանադայից կստանա 14,4 միլիոն դոլարի օգնություն

Ուկրաինան Կանադայից կստանա 20 միլիոն կանադական դոլարի (14,4 միլիոն ԱՄՆ դոլարի) չափով ֆինանսական օգնություն էներգետիկայի վերականգնման համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին  հայտնել է Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն Telegram-ի իր ալիքում:

«Գնահատում ենք Կանադայի հետևողական աջակցությունը․․․  և վերջերս հայտարարված 20 միլիոն կանադական դոլարի փոխանցումն Ուկրաինայի էներգետիկ աջակցության հիմնադրամին», - գրել է վարչապետը:

Ուկրաինայում 2025 թվականի վերջից սկսվել են էլեկտրամատակարարման խնդիրներ՝ սաստիկ ցրտերի և էներգետիկ ենթակառուցվածքների լայնածավալ վնասվածքների պատճառով:

Շատ տարածաշրջաններում մինչև հիմա սահմանում են  էլեկտրականության ամենօրյա անջատումներ մի քանի ժամ տևողությամբ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում