Մերձավոր Արևելք

Ինդոնեզիան Իսրայելի մահապատժի մասին օրենքը որակել է որպես մարդու իրավունքների կոպիտ խախտում

2 րոպեի ընթերցում

Ինդոնեզիան Իսրայելի մահապատժի մասին օրենքը որակել է որպես մարդու իրավունքների կոպիտ խախտում

Ինդոնեզիան դատապարտել է Իսրայելի կողմից օկուպացված Արևմտյան ափի պաղեստինցիների նկատմամբ մահապատժի մասին օրինագծի հաստատումը՝ այն համարելով «մարդու միջազգային իրավունքների և մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է France 24-ը։

Մարտի 30-ին խորհրդարանում ընդունված օրենքի համաձայն՝ օկուպացված Արևմտյան ափի պաղեստինցիները, որոնք ռազմական դատարանների կողմից դատապարտվել են ահաբեկչական հարձակումներ իրականացնելու համար, կենթարկվեն մահապատժի։

Օրենքը նաև քննադատության է արժանացել Միավորված ազգերի կազմակերպության և Եվրամիության կողմից, մինչդեռ Միացյալ Նահանգները հայտարարել է, որ Իսրայելն ունի սեփական օրենքները որոշելու ինքնիշխան իրավունք։

Մեկ տարի շարունակ ծայրահեղ աջերը փորձում էին հասնել այս օրենքի ընդունմանը, որն ուղղված է իսրայելցիների դեմ ազգայնական հողի վրա կատարված հանցագործությունների համար ավելի խիստ պատիժ սահմանելուն։

Մահապատիժը տեղի կունենա կախաղանի միջոցով և կկիրառվի Արևմտյան ափի պաղեստինցիների նկատմամբ, որոնք դատապարտվել են ազգայնական դրդապատճառներով սպանությունների համար։ Օրենքը նաև թույլ է տալիս, որ իսրայելական դատարանները մահապատիժ կիրառեն Իսրայելի քաղաքացիների նկատմամբ, որոնք դատապարտվել են նման մեղադրանքներով։ Ըստ իրավական ոլորտի փորձագետների՝ այս ձևակերպումը նշանակում է, որ մահվան կդատապարտվեին Իսրայելի այն քաղաքացիները, որոնք պաղեստինցի են և ոչ թե հրեա։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում