Գյումրիի ավագանու նիստում քննարկվել են հանրային տրանսպորտի և ճանապարհների բարեկարգման հարցեր

3 րոպեի ընթերցում

Գյումրի համայնքի ավագանին արտահերթ նիստում որոշեց լիազորել փաստաբան Իրինա Հակոբյանին դատարանում պաշտպանել համայնքի շահերը։ Լիազորությունը վերաբերում է 2003-2018 թվականներին պաշտոնավարած նախկին քաղաքապետերի օրոք օտարված 24 անշարժ գույքերից առանձնացված 9 գործերին։ Նշված գույքերի վերաբերյալ գործերը հարուցվել էին 2024 թվականին  Շիրակի մարզի դատախազության առաջարկով և սկզբնապես քննվում էին Վարչական դատարանում, սակայն այժմ գործի քննությունը փոխանցվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան։ Համաձայն որոշման՝ փաստաբանը լիազորված է իրականացնելու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածով նախատեսված բոլոր գործողությունները։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Գյումրիի համայնքապետարանից, չնայած օրակարգում ընդգրկված էր միայն մեկ հարց, ավագանին քննարկեց նաև քաղաքի համար կարևոր այլ խնդիրներ, մասնավորապես՝ հանրային տրանսպորտի աշխատանքը։ Ոլորտի պատասխանատու, տրանսպորտի բաժնի գլխավոր մասնագետ Գագիկ Ավետիսյանն, անդրադառնալով բնակիչների դժգոհություններին, նշեց, որ երեկոյան ժամերին տրանսպորտի աշխատանքի միջակայքը կրճատվում է: «Բնակիչները կարծում են, որ տրանսպորտը չի աշխատում, բայց մինչև 21:30 տրանսպորտն աշխատում է»,-նշեց Գագիկ Ավետիսյանը։ Քննարկման արդյունքում հայտարարվեց, որ առաջիկա օրերին  Գյումրիում տրանսպորտը կաշխատի մինչև 22:00-ն, իսկ քաղաքապետի պաշտոնակատար Ավետիս Առաքելյանի առաջարկով՝ հերթապահ երթուղին կգործի մինչև 23:00-ն։ Այս հարցի շուրջ «Մեր քաղաքը» խմբակցության ղեկավար Լիզա Գասպարյանը ևս մեկ անգամ փոխանցեց գյումրեցիների բողոքները՝ պահանջելով հստակ պատասխաններ և ժամկետներ աշխատանքի որակի լավարկման համար։

Նիստի ընթացքում անդրադարձան նաև ճանապարհների բարեկարգմանը, մասնավորապես Անի թաղամասի Մովսես Խորենացի փողոցի անմխիթար վիճակին։ Գյումրիի քաղաքապետի պարտականություններն իրականացնող Ավետիս Առաքելյանն առաջարկեց համայնքային միջոցներով իրականացնել փոսանորոգման աշխատանքներ: «Առաջարկում եմ քաղաքապետարանը սկսի բարեկարգման աշխատանքները, հետո եթե ՀՀ կառավարությունը որոշի փողոցը վերանորոգել, այդ ժամանակ նոր կհիմնանորոգվի։ Բոլորս էլ հիմա տեսնում ենք, որ փողոցն անմխիթար վիճակում է»։ Ավագանին կողմ քվեարկեց այս առաջարկին՝ կարևորելով բնակիչների համար անցանելի ճանապարհներ ունենալու առաջնահերթությունը։

Հայերեն

Նեպալում ջրհեղեղի հետևանքով ավելի քան 100 օտարերկրացի զբոսաշրջիկ արգելափակված է մնացել լեռնային շրջաններում

Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից

ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկը

ԱԱԾ-ն կանխել է Հայաստան առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների տեղափոխման դեպք․ կան կալանավորվածներ

Երևանում Կենտրոն վարչական շրջանում ջրամատակարարումը կդադարեցվի

10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան ներկայացրել է ԱԱ-ին մասնակցող ծանրորդների անունները

Լիբանանում հայտարարել են էսկալացիայի մեկնակից ի վեր Իսրայելի հարվածների հետևանքով 4387 զոհի մասին

ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում ականից լցանավի պայթելու մասին

Գավառի Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցում տեղադրվել է պատմական իրադարձություններն ազդարարող հուշաքար