Կանադայի վարչապետը շնորհավորել է Թրամփին «Արտեմիս-2» առաքելության մեկնարկի առթիվ. քննարկվել է նաև իրադրությունը Մերձավոր Արևելքում

2 րոպեի ընթերցում

Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ շնորհավորելով վերջինիս դեպի Լուսին ուղևորվող «Արտեմիս-2» մարդատար առաքելության հաջող մեկնարկի կապակցությամբ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է Կանադայի վարչապետի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։

«Արտեմիս-2» առաքելության կազմում ընդգրկված են չորս աստրոնավտ՝ երեքը Միացյալ Նահանգներից (Ռիդ Ուայզմանը, Քրիստինա Կոխը և Վիկտոր Գլովերը), մեկը՝ Կանադայից (Ջերեմի Հանսենը)։

Վիկտոր Գլովերը դարձել է առաջին աֆրոամերիկացին, իսկ Քրիստինա Կոխը՝ առաջին կինը, ով մասնակցում է մարդատար լուսնային առաքելությանը։ Առաքելության տևողությունը նախատեսված է շուրջ 10 օր․ տիեզերագնացները պետք է պտտվեն Լուսնի շուրջ և վերադառնան Երկիր։

«Առաջնորդները քննարկեցին տիեզերագնացների, այդ թվում՝ գնդապետ Ջերեմի Հանսենի քաջությունը, տիեզերքում համագործակցության կարևորությունը, ինչպես նաև Մերձավոր Արևելքի հակամարտության շուրջ զարգացումները»,- ասվում է Կանադայի վարչապետի գրասենյակի հայտարարության մեջ։

«Արտեմիս-2»-ը ԱՄՆ նոր լուսնային ծրագրի երկրորդ փուլն է։ Առաջին փուլը՝ «Արտեմիս-1»-ը, իրականացվել էր 2022 թվականին անօդաչու ռեժիմով։

Միացյալ Նահանգներ

NASA-ի «Արտեմիս-2» մարդատար առաքելությունը ուղևորվել է դեպի Լուսին

 

Հայերեն Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում