Իրան

Իրանը հերքել է Իսլամական Հանրապետության կողմից հրադադար խնդրելու մասին Թրամփի հայտարարությունը

1 րոպեի ընթերցում

Իրանը հերքել է Իսլամական Հանրապետության կողմից հրադադար խնդրելու մասին Թրամփի հայտարարությունը

Իրանն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը, համաձայն որի Իսլամական Հանրապետության նախագահը հրադադար է խնդրել Միացյալ Նահանգներից:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է PBS-ը, Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային Թրամփի պնդումը անվանել է «կեղծ և անհիմն»։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը առանձին հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Հորմուզի նեղուցը «գտնվում է իր ուժերի անսասան և վճռական վերահսկողության տակ»։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանը դիմել է Միացյալ Նահանգներին՝ հրադադար հաստատելու խնդրանքով։ Թրամփը համապատասխան գրառումը կատարել է Truth Social սոցիալական հարթակում։ 

«Իրանի նոր ռեժիմը, որը շատ ավելի քիչ արմատական է և շատ ավելի խելացի, քան իր նախորդները, պարզապես դիմել է Ամերիկայի Միացյալ Նահանգներին՝ հրադադարի խնդրանքով։ Մենք դա կդիտարկենք, երբ Հորմուզի նեղուցը լինի բաց, ազատ և թափանցիկ»,- գրել էր նա։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում