Դատարանը Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի շինարարությունը դադարեցնելու որոշում է կայացրել, որը Թրամփը կբողոքարկի

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ դատարանը ժամանակավորապես դադարեցրել է նախագահ Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի կառուցման նախագիծը՝ նշելով, որ նախագծի մեկնարկից առաջ պատշաճ ընթացակարգեր չեն պահպանվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

Որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ Պատմական հուշարձանների պահպանման ազգային հիմնադրամը դատի է տվել Սպիտակ տանը։

«Մինչև Կոնգրեսն օրենքով չհաստատի այս նախագիծը, շինարարությունը պետք է դադարեցվի», - ասել է դատավոր Ռիչարդ Լեոնը։

Մարտի 31-ին դատավոր Լեոնի կողմից հրապարակված 35-էջանոց որոշման մեջ ասվում է, որ չկա որևէ օրենք, որը նախագահին տալիս է այն լիազորությունները, որոնք «նա պնդում է, որ ունի»։ Նա շեշտել է, որ ԱՄՆ նախագահը Սպիտակ տան կառավարիչն է, ոչ թե դրա սեփականատերը։

Դատական հայցում նշվել է, որ Սպիտակ տունը խախտել է օրենքը՝ սկսելով շինարարությունն՝ առանց Ազգային կապիտալի պլանավորման հանձնաժողովին նախագծեր ներկայացնելու, չդիմելով նախագծի շրջակա միջավայրի գնահատմանը և հրաժարվելով Կոնգրեսից թույլտվություն խնդրելուց։

Թրամփը խոստացել է բողոքարկել և վիճարկել դատավորի այն որոշումը, որ Կոնգրեսը պետք է հաստատի պարահանդեսային դահլիճի շինարարությունը։ Նա հավելել է, որ ներկայիս սրահը բավարար չէ համաշխարհային պաշտոնյաներին հյուրընկալելու համար, այդ թվում Չարլզ III թագավորին, որը հաջորդ ամիս կայցելի Վաշինգտոն։

«Պարահանդեսային դահլիճի գործով դատավորը նշել է, որ մենք պետք է ստանանք Կոնգրեսի հաստատումը։ Նա սխալվում է։ Այս հանգամանքներում Սպիտակ տան շինարարության հետ կապված որևէ մեծ կամ փոքր նախագծին Կոնգրեսի հավանությունը երբեք չի տրվել։ Այս դեպքում՝ առավել ևս, քանի որ պարահանդեսային դահլիճը կառուցվում է մասնավոր նվիրատվություններով, ոչ թե դաշնային հարկատուների գումարներով», - նշել է նա Truth Social  հարթակում գրառման մեջ։

Սպիտակ տունը հայտնել է, որ նախագիծը, հավանաբար, կարժենա 400 միլիոն դոլար։

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում