Աշխարհ

ՄԱԿ-ում կոչ են արել Իսրայելին հրաժարվել մահապատժի վերականգնումից

1 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ում կոչ են արել Իսրայելին հրաժարվել մահապատժի վերականգնումից

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլկեր Տյուրկը կոչ է արել Իսրայելին հրաժարվել մահապատժի վերականգնումից, որը հիմնականում կիրառվում է պաղեստինցիների նկատմամբ։

Ավելի վաղ Իսրայելի խորհրդարանը (Կնեսետ) օրենք էր ընդունել ահաբեկիչների համար մահապատժի մասին։ Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի վարչությունում (ՄԻԳՀՎ) նշել են, որ օրենքը վերականգնվել է «այն մասով, որը կիրառվում է գրեթե բացառապես պաղեստինցիների նկատմամբ»։

«Օրինագիծը հստակորեն հակասում է Իսրայելի միջազգային իրավական պարտավորություններին, այդ թվում՝ կյանքի իրավունքի վերաբերյալ։ Այն լուրջ մտահոգություններ է առաջացնում  դատավարական նորմերի խախտումների առումով, խորը խտրական բնույթ է կրում և պետք է անհապաղ չեղարկվի», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Տյուրկի խոսքը մեջբերվում է վարչության տարածած մամուլի հաղորդագրության մեջ։

«Խտրական ձևով մահապատժի կիրառումը իրենից կներկայացնի միջազգային իրավունքի լրացուցիչ, հատկապես աղաղակող խախտում: Դրա կիրառումը օկուպացված պաղեստինյան տարածքի բնակիչների նկատմամբ կհամարվի պատերազմական հանցագործություն», - հայտարարել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը:

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում