Աշխարհ

Պատերազմի մեկնարկից ի վեր Իսրայելում վիրավորների թիվը հասել է 6286-ի

1 րոպեի ընթերցում

Պատերազմի մեկնարկից ի վեր Իսրայելում վիրավորների թիվը հասել է 6286-ի

Իսրայելի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ վերջին 24 ժամվա ընթացքում իրանական կողմի հարձակումների հետևանքով 104 մարդ վիրավորվել և հոսպիտալացվել է։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Al Jazeera-ն՝ նշելով, որ այս տվյալների մեջ չի մտնում կենտրոնական Իսրայելում իրանական վերջին հարվածների հետևանքով գրանցված վիրավորների թիվը։ Այդ հարվածներից վիրավորվել էր 14 մարդ, այդ թվում և 2 երեխա։

Նախարարության տվյալներով՝ պատերազմի մեկնարկից՝ փետրվարի 28-ից ի վեր վիրավորված իսրայելցիների ընդհանուր թիվը հասել է 6286-ի։ Նրանցից 100-ը շարունակում են մնալ հոսպիտալացված։

 

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում