Ռուբիոն խոսել է Իրանի դեմ պատերազմից հետո ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները վերանայելու անհրաժեշտության մասին

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ամերիկյան կողմը կարող է տեսնել Իրանի դեմ՝ արդեն հինգ շաբաթ շարունակվող պատերազմի «վերջնագիծը»։ ԻՆչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին պետքարտուղարը խոսել է ամերիկյան Fox News հեռուստաալիքի հետ զրույցում՝ հավելելով, որ  հակամարտությունից հետո ԱՄՆ-ն ստիպված կլինի վերանայել ՆԱՏՕ-ի հետ իր կապերը։

«Մենք կարող ենք տեսնել վերջնագիծը։ Այն այսօր չէ, վաղը չէ, բայց այն գալիս է», - ասել է Ռուբիոն։

Իրանի դեմ ԱՄՆ-ն և Իսրայելը հարձակումներ էին սկսել փետրվարի 28-ին՝ մեղադրելով Թեհրանին հրթիռային և միջուկային ծրագիրը զարգացնելու համար։ Իրանը, հերքելով մեղադրանքները, սկսել էր պատասխան հարվածներ հասցնել Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանի երկրներում ամերիկյան ռազմաբազաներին։ Հարվածներից տուժել են Քուվեյթը, Կատարը, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան, Օմանը, Բահրեյնը, Իրաքը։

Ռուբիոն ասել է, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև հաղորդագրություններ են փոխանակվում։

«Հաղորդագրություններ են փոխանակվում, բանակցություններ են ընթանում։ Կա որոշակի պահի ուղիղ հանդիպման ներուժ», - ասել է Ռուբիոն։

Նա նշել է, թե որևէ կառավարություն կամ աշխարհի որևէ երկիր այժմ ոչինչ չի անում Իրանին օգնելու համար, որը որևէ կերպ խոչընդոտում է ամերիկյան կողմի գործողությունները։

ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է նաև, որ Իրանի դեմ պատերազմից հետո Վաշինգտոնը ստիպված կլինի վերանայել իր հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ։ Նշելով, որ վերջնական որոշումը պատկանում է նախագահին՝ Ռուբիոն մանրամասնել է․«Ես կարծում եմ, որ, ցավոք, մենք ստիպված ենք լինելու ուսումնասիրել՝ արդյոք այս դաշինքը, որը որոշ ժամանակ լավ է ծառայել այս երկրին, դեռևս ծառայում է իր նպատակին, թե՞ այժմ այն ​​դարձել է «միակողմանի փողոց», որտեղ Ամերիկան ​​պարզապես կարող է պաշտպանել Եվրոպան, բայց երբ մենք կարիք ունենանք մեր դաշնակիցների օգնությանը, նրանք մեզ զրկելու են բազաներ տեղակայելու իրավունքից և իրենց օդային տարածքով թռիչքներից»։

Եվրոպական երկրները հրաժարվել էին ուղղակիորեն ներգրավվել Իրանի դեմ ռազմական գործողություններում։

Հայերեն English Русский

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Եվրոպական քաղաքականության վերլուծության կենտրոնի ներկայացուցիչների հետ

Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները

Իսրայելը շահագրգռված չէ ներքաշվել ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության մեջ. Սմոտրիչ

ԻՀՊԿ-ն հայտնել է Սիրիայի աթ-Թանֆի ռազմակայանին հարվածելու մասին

Դատարան են ուղարկվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

Հայ աշակերտները 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ են նվաճել Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում

Կոնգոյում էբոլայից մեկ օրում 37 մարդ է մահացել

ՀԷՑ–ն ընթացիկ տարվա առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջե է վճարել նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավելի հարկեր և տուրքեր

Ֆուտբոլի 1958 թվականի աշխարհի առաջնությունում Պելեի կրած մարզաշապիկը վաճառվել է 4.9 միլիոն դոլարով

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Էդվարդ Միլիբենդին Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու առթիվ