Հայաստան

Հերթական տեսանյութում երևում է Լոռու անտառներում զբոսնող Կովկասյան ազնվացեղ եղջերուն

1 րոպեի ընթերցում

Հերթական տեսանյութում երևում է Լոռու անտառներում զբոսնող Կովկասյան ազնվացեղ եղջերուն

Կենսաբազմազանության վերականգնումը Հայաստանում իրականություն է դառնում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը` հրապարակելով տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է Կովկասյան ազնվացեղ եղջերուն զբոսնում Լոռու անտառներում

«2025 թվականին բնություն է բաց թողնվել 9 առանձնյակ։ Արդեն արձանագրվել է նաև բնության մեջ առաջին ձագի ծնունդը, ինչը վկայում է, որ իրականացվող աշխատանքները տալիս են շոշափելի արդյունք։

Այսօր ազատ պայմաններում ապրում է 18 առանձնյակ՝ հաստատելով, որ տեսակի վերականգնումը Հայաստանում իրականություն է դառնում», - գրել է նախարարը։ 

 

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում