Իրան

ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածներ են հասցրել Իրանի տիեզերական արդյունաբերության օբյեկտին

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածներ են հասցրել Իրանի տիեզերական արդյունաբերության օբյեկտին

ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածներ են հասցրել Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող տիեզերական արդյունաբերության օբյեկտին՝ պատճառելով ավերածություններ, սակայն զոհեր չկան։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով իրանական «ՖԱՐՍ» գործակալությունը։

«Ամերիկաիսրայելական ուժերը հարձակվել են Սալմաստի շրջանում գտնվող հետազոտական ​​արբանյակային կայանի վրա, որի նկատմամբ վերջերս սահմանվել էր խիստ վերահսկողություն։ Կայանի միջոցով ստացվում էին արբանյակային տվյալներ», - ասված է հաղորդագրության մեջ։

Գործակալությունը հայտնել է նաև Արևմտյան Ատրպատական նահանգում տեղակայված օբյեկտի հարևանությամբ գտնվող որոշ շենքերի վնասների մասին՝ նշելով, որ հարձակման արդյունքում զոհեր չեն եղել։

Կարդացեք հոդվածը` العربيةFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում