Հայաստանի ու Իրանի միջև սահմանը խաղաղության սահման է. Խալիլ Շիրղոլամին այցելել է սահմանային անցակետ

3 րոպեի ընթերցում

Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիի բնորոշմամբ՝ Հայաստանի ու Իրանի միջև սահմանը խաղաղության սահման է, հետևաբար այդ տեսանկյունից ունի կենսական նշանակություն։ 

«Արմենպրես»-ի հետ բացառիկ զրուցում Խալիլ Շիրղոլամին այդ կերպ գնահատեց երկու երկրների միջև պետական սահմանի նշանակությունը հատկապես վերջին օրերին Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումների ֆոնին։ 

«Անձամբ հանգստյան օրերին եղել եմ սահմանային անցակետում և իրանական կողմում հանդիպումներ եմ ունեցել սահմանային, անվտանգային ու մաքսային կառույցների ղեկավարների հետ։ Քննարկել ենք բազմաթիվ հարցեր, ընդ որում՝ անդրադարձել ենք ոչ միայն ներկա իրավիճակային խնդիրներին, այլև ընդհանուր առանցքային հարցերին, որոնք առնչվում են ցամաքային սահմանի հետ կապված որոշակի մարտահրավերներին։ Հայկական կողմն իր հերթին բարձրաձայնել էր մի քանի մտահոգություններ՝ կապված նույն մարտահրավերների հետ, հետևաբար քննարկեցինք այդ հարցերը։ Վստահ ենք, որ լուրջ խնդիրներ չկան և բոլոր հարցերը կլուծվեն»,- նշեց դիվանագետը։  

Դեսպանը հավաստիացրեց, որ պարբերաբար խոսում է սահմանային ծառայության աշխատակիցների հետ և հավելեց, որ այս ընթացքում որևէ արտառոց դեպք չի գրանցվել։

«Սահմանին խառնաշփոթ վիճակ կամ կուտակումներ չկան։ Վերջին օրերին Իրանից Հայաստան եկող բեռնատարների հոսքը նվազել է, բայց դա պայմանավորված է իրանական Նովրուզով։ Մարդիկ իրենց ընտանիքներով նշում են ազգային տոնը»,- վստահեցրեց Շիրղոլամին։  

Դիվանագետը հայտնեց, որ հանդիպել է նաև Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ՝ ունենալով արդյունավետ քննարկում թե՛ մարզի, թե՛ անցակետի հետ կապված հարցերի վերաբերյալ։   

«Առիթն օգտագործելով՝  տեղում ծանոթացա Ագարակ-Քաջարան 32 կիլոմետրանոց ճանապարհի շինաշխատանքների ընթացքին։ Ինչպես գիտեք, դրանցում ներգրավված է իրանական ընկերություններից մեկը։ Շատ ուրախ էի տեսնել, թե ինչ որակով ու արագությամբ են ընթանում շինաշխատանքները։ Հուսով եմ՝ մոտ ապագայում միասին կայցելենք ու կլուսաբանենք Քաջարանի թունելի շահագործման փաստաթղթի ստորագրման արարողությունը։

Այնուհետև այցելեցի Նորավանի ենթակայան, որտեղ կառուցվում է էլեկտրահաղորդման երրորդ հոսքագիծը։ Պայմանավորվել ենք, որ կարճատև դադարից հետո աշխատանքները հնարավորիս շուտ վերսկսվեն։ Ցավոք, պատերազմի պատճառով չկարողացանք այս տարի ապահովել իրանցի զբոսաշրջիկների ավելի մեծ հոսք դեպի Հայաստան»,- ասաց Շիրղոլամին։  

Հայերեն العربية English Español فارسی Français Русский Türkçe 中文

COP17-ի շրջանակում հանդիպել են Հայաստանի և Նորվեգիայի շրջակա միջավայրի նախարարները

ՀՀ ՆԳ նախարարն Իտալիայում մասնակցել է Թմրամիջոցների դեմ պայքարի եվրոպական կոալիցիայի գագաթնաժողովին

Նորվեգիայի ԱԳՆ-ն արձագանքել է Նոբելյան հանձնաժողովի հասցեին Թրամփի քննադատությանը

Հրապարակվել է 2026 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը

Ըմբիշ Կարեն Ասլանյանն ԱԱ-ի եզրափակչում է

Ընտանեկան բռնության դեպքերով վարույթի շարունակությունը պետք է կախված չլինի տուժողի բողոքից կամ դատախազի հայեցողությունից․ Արփինե Սարգսյան

Արդյունավետ մենեջմենթը ենթադրում է առաջնահերթությունների սահմանում, մինչդեռ պարեկների ծանրաբեռնվածությունը սահմանափակում է այդ հնարավորությունը․ ՆԳ նախարար

Տարիներ շարունակ 25 հազար դրամով տրամադրված անձնագրերը չեն ապահովել կենսաչափական համակարգի լիարժեք հնարավորությունները․ ՆԳ նախարար

Պեսկովը չի բացառել Ուկրաինայի շուրջ բանակցություններում տարածքային փոխզիջումների քննարկումը

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործում իրականացրած ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից վերականգնվել է շուրջ 50.000.000 դրամի վնաս